Մենք հենց սկզբից էինք ՍԱ զգուշացրել…Ռուսաստանաբնակ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի ջախջախիչ պատասխանը Էրդողանի անհիմն մեղադրանքներին

Նախ հիշեցնենք այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին։

«Ի՞նչ են ասում, որ մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին: Ի՞նչ է ասում Մինսկի եռյակը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում զենքի տեսքով», – իր կարծիքը հայտնել է Թուրքիայի նախագահը:

Մոսկվայում բնակվող, արմատներով հայ քաղաքագետ «Ռեալիստ» պարբերականի գլխավոր խմբագիր, Սարգիս Ծատուրյանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը . «Թուրքիայի «Սուլթանը » հայտարարել է.

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին. Եվ նրանք ասում են, թե մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին: Ի՞նչ է հայտարարում Մինսկի եռյակը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք այժմ սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում նույնիսկ զենքի տեսքով»:

Թուրքական կլեպտոկրատիայի ղեկավարը դեռ չգիտի, թե ինչ անակնկալներ են իրեն սպասում: Ես դա դեռ չեմ բացահայտի: Սակայն շուտով այնպիսի երկրներ կմիանան այս գործընթացին (ուղղակիորեն կամ անուղղակիորեն), որը ոչ ոքի մտքով անգամ չի անցնում … Եվ մենք հենց սկզբից էինք զգուշացրել , որ չի կարելի Առյուծի հետ մտնել նույն վանդակը:» – գրել է Սարգիս Ծատուրյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *