Զո հված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը… Սիրելի՛ հայրենակիցներ, Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ եւ ընտանիքիս հասցեագրված 100-ավոր նամակների, զանգերի համար.
շնորհակալ եմ, որ մեր կողքին ենք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Ափյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:
Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, եւ մենք, վստահաբար, Հաղթելու ենք: Դիմում եմ Հայաստանում ու աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա
կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը: Խաղաղություն մեր երկրին, և ՀԱՂԹԵԼՈւ ենք: