Հարգելի՛ հայրենակիցներ, Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ… Զո հված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը

Զո հված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը… Սիրելի՛ հայրենակիցներ, Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ եւ ընտանիքիս հասցեագրված 100-ավոր նամակների, զանգերի համար.

շնորհակալ եմ, որ մեր կողքին ենք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Ափյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, եւ մենք, վստահաբար, Հաղթելու ենք: Դիմում եմ Հայաստանում ու աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա

կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը: Խաղաղություն մեր երկրին, և ՀԱՂԹԵԼՈւ ենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *