«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտային մարմնավորող իսպանահայ դերասան, նախկին բռ-նցքամար-տիկ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է տեղադրել Յութուբի իր էջում` հաջակցություն Հայաստանի եւ Արցախի:
«Լեռնային Ղարաբաղի հակամար-տությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամար-տություն չէ, այլ ագրեսիա, ներխ-ուժում և օկու-պացիա, դա Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղս-պանություն սկսելու հստակ փորձ է: Դա ավելին է, քան պատերազմ:
Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի իննսուներկու միլիոն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ. կարծես թե. այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ ու սիրացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որ սպ անեն հայ զինվորականներին, խաղաղ բնակիչներին:
Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ: Հայաստանը մտադիր չէ զա-վթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտ-որել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Հայերը ցանկանում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, սակայն հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք»,-ասել է նա: Տեսանյութում Հովիկը նաև ընդգծում է, որ Թուրքիան, օգտագործելով համաշխարհային պանդեմիան, փորձում է իրագործել 1915 թվականին իր նախնիների
կիսատ թողած գործը: «Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում: Հիացմունքս, ողջ սերս, աղոթքներս Արցախի եւ Հայաստանի ամբողջ քաղաքացիական
բնակչությանը, մար-տական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած զինվորներին և նրանց ընտանիքներին, զինծառայողներին, ովքեր այս պահին նորից ատամներով պաշտապանում են մեր սուրբ հողը: Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի Ձեզ»,-նշել է նա:
Տեսանյութը ստորև`