Սաուդիան Արաբիան հերթական ուժեղ հարվածը հասցրեց Թուրքիային. Ահա` ինչ է արել այս անգամ

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Բոյկոտին միացել են Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը ու կից գործող «Savola Group»-ը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Savola Group»-ը հայտարարել է, որ արդեն թուրքական բուրգերի փոխարեն վաճառելու են հունական բուրգերը ու դադարեցնելու են թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum» ընկերությունը: Վերջինս, ըստ Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի տվյալների, Թուրքիայի արդյունաբերության ոլորտում մեծությամբ 161-րդն է։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։ Վերջերս սաուդցիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Երբ 2017 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական ու ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում նաև այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպա նվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *