Ընդունվեց Բոստոնի համալսարան,  սակայն որոշեց՝ կծառայի 2 տարի՝ նոր կսովորի…Ինչ են պատմում Արցախում զո հված Ալեն Մարգարյանի մտերիմները

«Իր ուժերով ընդունվեց Բոստոնի համալսարան, սակայն որոշեց՝ կծառայի Երկու տարի, նոր կսովորի»,-«Առավոտի» հետ զրույցի ընթացքում պատմում են Արցախում օրերս զո հվшծ զինծառայող Ալեն Մարգարյանի մտերիմները. «Ես և Ալենը մի կուրսում էինք սովորում, նույն խմբում։ Մեր խումբը շատ փոքր էր՝ տասներեքն էինք։ Ավարտել ենք ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը՝

2020թվականին»։ Ալեն Մարգարյանը ևս զո հվել է ադրբեջանական шգ րեսիшն հետ մղ ելու ընթացքում: Ալենը ընդամենը քսանմեկ տարեկան էր: Մшր տի դաշտում էր պшտ երшզմի 1-ին օրերից: Ընկերներն ասում են՝ Ալենի մш հվшն լուրը անասելի ծանր են ընդունել, չեն հավատում, որ իրենց հետ չէ: «Ալենը բացարձակ գերազանցիկ էր, կարմիր դիպլոմով վերջացրեց։ Մեր խմբի ամենալավ սովորող տղան էր, մեր միջանկյալների և քննությունների փրկիչը,

օգնող, հասնող, սատարող։ Ալենը հրաշք տղա էր, միշտ մտածում էինք, որ Ալենը լավ մարդ է լինելու, մեծ, շատ մեծ մարդ։ Ինքը կլիներ ռեժիսոր և աշխարհահռչակ ռեժիսոր, Սակայն այլ բան էր նախատեսված։ Ընտրեց հերոսի ուղին, ցանկացավ ծառայել, իր պարտքը տալ, սակայն անգնահատելի մեծ պարտք տվեց»,-պատմում է Լուսինեն, ով Ալենի կուրսընկերներից է: Ասում են՝ Քսանմեկ տարեկան էր և արդեն Թումոյում դասավանդում էր՝ դասախոս էր, սիրում էր իր սաներին. «Սիրում էր իր

համալսարանը, իր գործը, կյանքի ամեն օրն ու վայրկյանը վայելելով էր ապրում։ Երբեք չէր հոգնում մի բան անելուց, պարապ երբեք չէր մնում, ընկերներին էլ էր սովորեցնում ճիշտ ապրել, ասում էր՝ կյանքը շատ կարճ է, պետք է հասցնել մի բան անել»։ Մտերիմների խոսքով, հաճախ էր պատմում իր աշակերտների մասին, ասում էր, որ մեր գալիք սերունդԸ ավելի հզոր է, մեկ-մեկ ասում էր, որ ինքն իրեն նրանց կողքին ծեր է զգում. «Երբեք վատ

բառ, վատ հшյ հոյшնք, վատ միտք, չար խոսք ինչ-որ մեկի հասցեին չլսեցինք, հիանալի դաստիարակություն էր ստացել, ես ինքս միշտ զարմանում էի Ալենի մտածողության վրա։ Շատ եմ ցավում, շատ։ Չպետք է նման բան լիներ, մենք մեծ երիտասարդ կորցրինք, ընկեր կորցրինք, պետությունս՝ մեծ արվեստագետ, ապագա հրաշալի ռեժիսոր՝ կհասներ մինչեւ Հոլիվուդ»։ Նրանց խոսքով, Ալենը շատ էր սիրում ճանապարհորդել, հաճախ էր գնում երկրից երկիր, ու հետ ձր գալիս նվերներով,

պատմություններով: «Երբ ընդունվեց Բոստոնի համալսարան, կարող էր չգնալ ծառայելու, սակայն չէ՝ Ալենը դժվարություններից խոսափողը չէր։ Եթե անկեղծ, համոզված էի, որ Ալենը հետ կգա, Աստված իրեն երբեք մենակ չի թողնի, այնուհետև, երբ լսեցի, որ լուր չունեն օրեր շարունակ, էլի մտածեցի, որ Աստված կպահի, սակայն ավաղ, բոթը եկավ, ցնցվեցինք հոգեպես, ֆիզիկապես։ Անհավատալի էր։ Այժմ մի քիչ ուշքի եկած կարող եմ

ասել՝ Աստված Ալենին տարավ, ավելի լավ տեղ՝ իր մոտ, Աստծո Արքայությունում հավերժանալու։ Ալենը արժանի չէր այս պիղծ և անսուրբ աշխարհում ապրելու համար»,-ասում է Լուսինե Գալստյանը՝ ընդգծելով, որ քչերը գիտեին, որ Ալենը ֆինանսապես օգնում էր հիվանդ երեխաներին, բոլորի հաշվեհամարներին գումար էր փոխանցում: Ալենի աշակերտներից մեկն էլ պատմեց. «Նա թե՛ ուսուցիչ էր, թե՛ ընկեր։ Դասի ընթացքում միշտ կատակներ էր անում։ Ընկերներիցս մեկին ասել էր,

որ աշխարհում ի՞նչ կա սրտից փխրուն: Ինքը ասոցացվում էր հայրենասիրության հետ: Ալենիհամար աշխարհում 2 սուրբ բան կար՝ մայրն -և հայրենիքը»: Մարիամի խոսքով էլ, նա պարզապես ուսուցիչ չէր. «Ինքը ընկեր էր, մեծ ընկեր, որը նույնիսկ իրենից փոքրից ցանկանում էր սովորել։ Ալենը հաճախ էր ասում՝ մեր լեզուն ամենասիրունն է աշխարհում և պարտադրում էր, որ դասընթացի ընթացքում խոսեն միայն գրական

հայերենով»։ Ընկերներից Էլենն էլ ասում է՝ Ալենի մասին խոսելու համար, հավանաբր, նոր լեզու է անհրաժեշտ մտածել, քանի որ այտեղ ոսկեղենիկ մայրենին չի բավարարում. «Նա քայլող երջանկություն էր, մարդ, ումից անսահման սովորելու բան կար ու չնայած նրան, որ ապրել էր քսանմեկ տարի, արդեն իսկ գիտեր ավելին, քան մենք բոլորս: Ալենին պետք էր գրանցել Կարմիր գրքում, քանի որ, եթե մարդիկ ասում են, որ

անփոխարինելիներ չկան, ես վստհ կարող եմ ասել, որ նա անփոխարինելի էր թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր: Չափից դուրս արդար էր և մի ահռելի ուժ իր մեջ ուներ»: Նրա խոսքով, անգամ եթե չճանաչեիք նրան, պատահական տեսնեիք փողոցում քայլելիս, նա անսահման դրական էներգիա էր տալիս: Ասում են՝ Ալենի երազանքը և ցանկությունն էր աշխարհը փոխել, սարքել ավելի բարի, ավելի

մարդասեր: Կրթության կառավարում էր ցանկսնում սովորել, որ ապագա սերունդներին ավելի լավ կրթություն ապահովեր: Ընկերները կատակով նրան այլմոլորակային էին անվանում, քանի ոդ իրենցից շատ էր տարբերվում: Համալսարանում 1-ին կուրսից սկսած բեմում Էլենը և Ալենը միշտ միասին են խաղացել և միշտ հաղթել են: «Մի օր դեռ երկրորդ կուրսում էինք սովորում։ Ես շատ անտրամադիր նստած էի լսարանում, այժմ անգվշ չեմ հիշում ինչու, Ալենը եկավ, տեսավ, որ հոնքերս կիտել եմ, նստեց

կողքս, երկար լռեցինք, այնուհետև ասաց՝ որ խնդրեմ հետս մի տեղ կգա՞ս: Մի քանի րոպե նվնվալուց հետո համաձայնեցի: Սկզբում գնացինք պոնչիկանոց, պոնչիկ առավ, հետո ուտելով քայլեցինք դեպի Լունապարկ: Երբ հասանք, ասաց՝ ցանկանում եմ միասին նստենք այս կարուսելը, իսկ ես վախենում եմ բարձրությունից, դրա համար համառորեն համոզում էի, որ չնստենք: սակայն, ի վերջո, նա համոզեց, երբ արդեն իջանք և պետք է համալսարան վերադառնայինք, ասաց՝ երբ

կարուսելը արագ վերեւ է բարձրանում, հետո քեզ նետում ներքեւ, այդ վայրկյանները ստի պում են վերաարժեւորել կյանքը, սկսում ես մտածել, որ մի կտոր երկաթ սխալ տեղաշարժվի՝ կարող ես չլինել և սկսում ես սիրել նույնիսկ տխրությունդ…: Հաճախ ասում էր, որ պիտի լիարժեք ապրել ու այդպես էլ անում էր»,- հիշում է Էլենը: Ընկերների խոսքով, համալսարանը հուլիսին ավարտել էր գերազանցությամբ և չնայած, որ ընդունվել էր Բոստոնի համալսարան՝ կարգախոս սարքած կրկնում

էր, որ ինքը այս հայրենիքի զավակն է և իր ժամանակը եկել է պարտքը հայրենիքին տալու: Ծառայելու ընթացքում հաճախ էր զանգում, սիրում էին երկար խոսել և պատմել ինչ նոր բան կա իրենց կյանքում: «Զո հվելու մասին լուրն իմանալուց հետո գիտակցեցի, որ այս անգամ պարտվել ենք… Միասին չենք եղել և պարտվել ենք: Սակայն նա գնաց, մեզ թողնելով իր երազանքներն ու հիմա, ավելի քան երբեւէ, պետք է ապրենք»,-պատմում է Էլեն Խաչատրյանը։ Ընկերներից Աննան ասում է՝ Ալենի

մասին դժվար է խոսել։ Ոչ թե նա բարդ մարդ էր, այլ հակառակը, պարզապես բառերը քիչ են նրան նկարագրելու համար: Նրա խոսքով, երբ Ալենի հետ շփվում էին, կարծես ինքդ քեզ հետ շփվեիր, քո հայելին էր և ցանկանում էիր հավերժ խոսել։ Նա այս մոլորակից չէր, հասարակ երիտասարդ չէր, հասարակ մարդ չէր, այլ էր: Երեւի շատ կատարյալ էր այս աշխարհի համար։ «Մենք Ալենի հետ ծանոթացել ենք Թումոյում, սակայ ավելի հարազատ ենք դարձել համալսարանի տարիներին, երբ

սովորում էինք նույն ֆակուլտետում: Ֆիլմ էր նկարում՝ իր ամենասիրելի ֆիլմի մասին՝ «Հարրի Փոթեր»-ի ու մենք աշխատում էինք իր ֆիլմի վրա։ Իմ կյանքի ամենաստացված նախագիծն էր, որ մենք աշխատել ենք իրար հետ: Ալենի մասին հասարակ բառերով չեմ կարող պատմել, ես այժշ պատկերցնում եմ, որ ինքը էստեղ լիներ, ինձ կուղղեր: Գիտե՞ք, Ալենը ամեն մարդկանց հետ իրենց բնավորությամբ էր շփվում, տաս մարդ՝ տաա բնավորություն: Մի օր

ներկա էի նրա դասին Թումոյում և հասկացա՝ որքան բան ունեմ նրանից սովորելու, որքան էներգիա ու կյանք կա նրա դասերի մեջ։ Անվերջ կարող էիր լսել թե՛ դասերը ու թե՛ ընկերական զրույցները»,-ասում է Աննան: Ապա ավելացնում. «Դուք դեռ կլսեք Ալենի մասին, ինքը դեռ երկար է հիշեցնելու Ալենի մասին։ Ինչպես ինքն էր ասում՝ ցանկանում եմ մնալ պատմության էջերում: Նա մնաց այդ էջերի մեջ»: Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *