Ապրիլյան պատերազմի օրերն էին, երբ խոսեցի հերոս նահատակներից, և արցունք կար աչքերիս, ասացիր…Հանուն հայրենիքի կյանքը չխնայած զինվորի ուսուցչուհու անչափ հուզիչ գրառումը

Նազելի Պողոսյանը գրում է. Լուռ էի … քանի որ սպասում էի, սպասում էի, որ հրաշք լիներ, որ լսածս սուտ լիներ, սակայն… ավա՜ղ, ցանկությունս նենգ թշնամին անկատար թողեց, օդում սառած թողեց։ Ախր միայն ես չէ, քո բոլոր ուսուցիչներն են անհաշտ այս մտքի հետ… ավետիս էինք ցանկանում, բայց…։

Ապրիլյան պատերազմի օրերն էին, երբ մտա դասարան ու հանձնարարեցի շարադրություն՝ «Կյանք՝ հանուն կյանքի»։ Հայացքդ դաջվել է հիշողությանս մեջ. երբ խոսեցի հերոս նահատակներից, և արցունք կար աչքերիս, ասացիր. «Էդ լա՞ց եք լինում, մ՛ի լացեք, մի օր էլ մենք ենք գնալու»։

Այդ ժամանակ մանկական չարաճճիություն կար մեջդ։ Իմ ուրախ եւ կենսախինդ, համով ու հոտով Ազիզ ջան, ի՞նչ իմանայիր, որ 4 տարի հետո դու էլ ես դառնալու հանուն հայրենյաց հողի համար ընկած ՍՈՒՐԲ ԶԻՆՎՈՐ, իսկ իմ մտքով երբևէ չէր անցնի, որ մի օր էլ կմտնեմ դասարան եւ արդեն կխոսեմ քո հերոսական սխրագործությունից, արդեն իսկ քո՛ քաջ լեգենդից։

Քո մասին դժվար է անցյալով խոսել, իմ ջիգյարով(դու էիր սիրում այս բառն օգտագործել) տղա։ Դու իմ, քո բոլոր ուսուցիչների հիշողության մեջ միշտ կմնաս կենդանի եւ քայլող ՀԵՐՈՍ, պատմություն կերտող ՀԵՐՈՍ։ Լույս էիր, լույսի կտոր էիր, լույսի մեջ էլ գտնես քո արքայությունը։ Խոնարհումս, իմ նորօրյա ՀԵՐՈՍ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *