Պшտ երшզմում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր՝ գուցե հետ գալու հնարավորություն չունենա ու վերջին զրույցում ասել․.. ընկերը՝ զո հված զինծառայող Ռազմիկ Բարսեղյանի մասին

20-ամյա Ռազմիկ Բարսեղյանը դաստիարակված, դրական եւ լուսավոր անհատականություն էր, ով միշտ երգում, պարում եւ ծիծաղում էր։ Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակш ռшկորդի դեմ մղ վող մшր տերի ընթացքում նահ шտակված Ռազմիկ Բարսեղյանի ընկեր Մերի Հովհաննիսյանը:

«Ռազմիկին չորս տարի է, ինչ ճանաչում եմ, բյուրեղյա մաքրություն ուներ, երբ առաջին անգամ տեսա իրեն, տասնվեց տարեկան էր, աչքերը մեծ, պայծառ, լուսավոր։ Այս 4 տարիների ընթացքում ես իրեն միշտ հիշում եմ էսպես վառ եւ լուսավոր: 2019-ի հուլիսից ծառայում էր Աշտարակում (Մուղնի): 2020-ի հունվարից տեղափոխեցին Շուշի, իսկ հունիսից Մատաղիսի դիրքերում էր, առաջ նшգծում։

Նա աստվածապաշտ, հավատացյալ ընտանիքում է մեծացել, եւ ինքն էլ շատ խորը հավատ եւ սեր ուներ առ Աստված, և առհասարակ մարդկության նկատմամբ նույնպես։ Էությամբ շատ բարի էր ու մшր տի դաշտում ոչնչացնելով թշ նшմուն, հոգու խորքում խորը սթրես էր ապրում, որի մասին վերջին անգամ կիսվել էր մոր հետ»,- նշեց Բարսեղյանի ընկերը և հավելեց՝ Ռազմիկը վերջին անգամ զանգահարել էր հոկտեմբերի վեցին։

«Ինձ թվում է՝ Ռազմիկը շատ վտш նգների միջով անցնելով ու մшր տի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր, որ գուցե էլ հետ գալու հնարավորություն չունենա, դրա համար մամային ասել էր՝ «լավ մնացեք, մամ»»,-պատմեց ընկերը: Մերի Հովհաննիսյանը նշեց, որ Ռազմիկը դեռ համալսարան չէր ընդունվել, ուզում էին ծառայությունից հետո քույրիկի հետ միասին ընդունվել։

Պատմելով նш հшտակված հերոսի քաջության վերաբեյալ՝ Մերին նշեց, որ Աստված շատ փորձանքներից է փրկել Ռազմիկին և նրա ընկերներին: «Մի անգամ նույնիսկ հիշել է Աստվածաշունչը, փոքրիկ աթոռին նստել, որ կարդա ու հենց այդ պահին թշ նшմու գնդ ակն անցել է գլխի վրայով»,- նշեց ընկերն ու պատմեց, որ Ռազմիկն օգնել է

դիրքերից իջեցնել աչքի առաջ զո հվшծ բոլոր մար տական ընկերների մարմինները, նույնիսկ այն ժամանակ, երբ հրամանատարը ասել է, որ չի տալիս այդ հրամանը։ «Ինքը մш րտի դաշտում իրեն պահել է հերոսի պես, հասկացել է՝ ինչ բան է անձ ուրանալը, սեփական կյանքը վտш նգելը նույնիսկ զո հված ընկերների մարմինները փրկելու համար»,- ասաց Մերին։

Ընկերոջ խոսքով՝ Ռազմիկն իր մասին մեծ հիացմունքով էր արտահայտվում․ «Մի օր խոսքի մեջ ասաց՝ «Մերի, երբեք չէի մտածի, որ դու ինձ այսքան մտերիմ եւ հարազատ մարդ կդառնաս», ես էլ ծիծաղեցի ու շոյեցի գլուխը։ Ո՞վ կմտածեր, որ հերոսն է ինձ նման խոսքեր ասում։ Վերջին անգամ զինվորական համազգեստով եկեղեցում եմ տեսել, հարցրեց, թե երբ է հարսանիքդ, շատ էր ուզում ներկա լինել, չհասցրեց»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *