Բոլոր նրանք, ովքեր կփորձեն քննադատել իմ գրածը, խնդրում եմ, կարդալ մինչև վերջ… Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Ադամյանի ՀԶՈՐ նամակը վարչապետին

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Գրիգորիի Ադամյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ու ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանությունների մեջ քննադա տել իմ գրածը, խնդրում եմ, գրառումս մինչև վերջ կարդալ, չընկալել այն որպես ղարաբաղցու, իշխանամետի ու ոչ էլ ընդդիմադիր Մարդու խոսքեր, ուղղակի խորհուրդ կտամ խորը շնչել ու այն ընդունել որպես հայ ժողովրդի զավակի սրտի խոսք։

Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Գրիգորիի Ադամյանն է գրում։ Քանզի համոզված եմ` Ձեզ մոտ կծագի ՛՛ Իսկ ի՞նչ ես անում դու համացանցի մեջ ՛՛ հարցը, առաջնահերթ շեշտեմ, որ N զորամասում իրականացնելով մար տական ծառայությունս` բե կորային վի րավորում եմ ստացել, այդ իսկ պատճառով այսօր ֆիզիկապես ի վիճակի չեմ լինել առաջ նագծում,

Սակայն օգնում եմ թիկունքում, ու ժամանակ առ ժամանակ մեկնում եմ առաջ նագիծ։ Լսելով ձեր այսօրվա ելույթը վերապրեցի սեպտեմբերի քսանյոթից առ այսօր ապրած օրերս։ Դուք ասում եք՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, սակայն իրականում մենք պատրաստ չենք։ Փոխզիջում բառը լսում եմ ու կռ վելս էլ չի գալիս։ Դուք հարցնում եք` հայ ազգը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, որից հետո պատասխանում եք, որ, այո,

ՀԱՅ ազգը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցա վոտ փոխզիջումների ․․․ Եթե նույնիսկ կան Մարդիկ, ովքեր պատրաստ են ձեր կողմից նշված ցա վոտ փոխզիջումների, ապա նրանք չեն գիտակցում այդ բառերի նշանակությունը, կշիռը և ց ավը։ Պարո’ն Փաշինյան, անկեղծ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է մենք բացատրենք ՑԱ ՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառն այն զինվորներին, սպաներին և անմեղ քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը զո հաբերեցին ,

որ մենք բոլորս կարողանանք շարունակել մեր ՓՈԽԶԻՋՎԱԾ կյանքը։ Ինչպե՞ս եք դուք համարձակվում կիրառել ՑԱ ՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը, երբ մենք մա համերձ տղերքին խոսք ենք տվել, որ ամեն բան լավ է լինելու, նույնիսկ երբ ար նաքամ եղած զինվորը ծխեց իմ ար նոտ ձեռքերով նրա շուրթերին դրած վերջին սիգարետը, նրա աչքերում ես հավատ տեսա, նա հավատում էր, որ նրա գործը կիսատ չենք թողնի Մենք։ Ես չեմ ցանկանում ասել, թե ինչու ենք ՄԵՆՔ հիմա համաձայն փոխզիջման,

սակայն մի օր երևի դա էլ կշարադրեմ տողերիս մեջ։ Կուզենայի նաև նշել , որ ճգնաժամային պայմաններում ազգին իրավիճակը սխալ ներկայացնելը հանգեցնում է մի շարք տխուր փաստերի։ Ամենացա վալի փաստը այն է, որ ազգս պառակտվել է 2 մասի։ Խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր Նույնիսկ այս պայմաններում խաղում են ՂԱՐԱԲԱՑՂԻ – ՀԱՅԱՍՏԱՆՑԻ խաղը։ Շատ եմ կարդում տողեր,

ուր բո ղոքում են ապաստան գտած արցախցիներից։ Սիրելի՛ հայրենակիցներ, կա’մ մի օգնեք, կա’մ էլ եթե օգնում եք, Խնդրում եմ, երեսով մի տվեք։ Այժմ բոլորիս համար հավասար դժվար է, եթե արցախցիներից դժ գոհ եք, սպասեք պատ երազմն ավարտվի, կգաք իմ երեսին կարտահայտեք ձեր դժ գոհությունները, իսկ ես ներողություն կխնդրեմ Բոլորի փոխարեն։ Ով որ խուսափել է ծառայությունից, դա նրա ու նրա տղամարդկության խնդիրն է,

եթե մարդ չի պաշտ պանում իր տունը, ապա դա այլևս նրա տունը չե։ Որտեղի՞ց ձեր մեջ այդքան ատելություն իրար հանդեպ, որ նույնիսկ այս դժվար օրերին դուք քննադա տում եք իրար։ Ինձ համար լավ է տեսնել թուրքի դեմ պատ երազմը, քան թե տեսնել, թե ինչպես են հայերը իրար կոկորդ կր ծում։ Մեր թշ նամու կողմից կռ վում են տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք Նույնիսկ ադրբեջանցի չեն, իսկ ոմն ՀԱՅԵՐ համացանցի մեջ

իրար հանձնում են հողի, ինչ է, մենք չկա՞նք այդքան, որ վերջապես հասկանանք, որ հայը ամեն տեղ հայ է, և որ մենք ԲՈԼՈՐՍ ունենք մեկ նպատակ։ Մեր դժ բախտությունն այն է, որ մենք համախմբվում ենք միայն դժվարության օրերին, սիրելիներս, ՀԱՅԸ մնում է ՀԱՅ, և յուրաքանչյուր հայի ցա վը բոլորիս ցա վն է։ Տողերը գրելու ժամանակ հիշեցի մեծն Սևակի տողերը. Ո՞ր մատդ կտ րես՝ Պետք է շատ ցա վի կամ պակաս ցավի, Էլ ի՞նչ ամենա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *