«Վերջին անգամ զանգել տուն, ասել էր…». 21-ամյա Հակոբը Գերմանիայից վերադարձել էր հատուկ բանակում ծառայելու նպատակով

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զո հված Հակոբ Արթուրի Քարտաշյանը 21 տարեկան էր, Գերմանիայից վերադարձել էր հայրենիք հատուկ զինվորական ծառայություն անցնելու համար:

«Հակոբը 15-16 տարեկան էր, երբ ծնողների հետ մեկնեց Գերմանիա, սակայն երբ զանգում էր, ասում էր՝ հոպար, ես անպայման պետք է գամ, գնամ Եղնիկներ ծառայեմ, «լուչշե Եղնիկներ, չեմ Գերմանիա», ես հայրենիքիս համար պետք է գնամ ծառայեմ:

Իրենք երկու եղբայր են, ինքը փոքրն էր, այս տարի հունվարին էր զորակոչվել, Գերմանիայից եկավ, ներկայացավ զինկոմիսարիատ եւ հենց առաջին զորակոչին գնաց բանակ: Որ նոր էր վերադարձել, հումորով ասացի՝ քո համար Եղնիկների տոմս եմ հանել, ասաց՝ հա, պրոբլեմ չկա, ու Եղնիկներ էլ գնաց: Շատ գոհ էր ծառայությունից, ինչքան հետը խոսում էինք, ինչքան էլ դժվար է եղել, չէր ասում, ասում էր՝ շատ լավ է, բան չմնաց, ծառայեմ ու գամ:

Շատ հանգիստ բնավորության տեր տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի մորաքրոջ ամուսինը՝ Գոռ Համբարյանը: Հարազատները Հակոբի վերջին հեռախոսազանգերից մեկն են հիշում, երբ ոգևորությամբ ասել էր, որ տասնյակ թուրքերի է սպա նել.

«Զանգել տուն, ասել էր՝ պապ ջան, տղեդ արդեն մի 60 թուրք է սպանել: Իր առաջին նպատակն այն էր, որ ծառայեր, ասում էր՝ տղամարդն էլ չծառայի՞…»: Հակոբ Քարտաշյանը զո հվել է հոկտեմբերի 21-ին։ Երեկ Արագածավանում նրան վերջին հրաժեշտը տվեցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *