Էլյա Համբարձումյանը գրում է. Իմ լա՛վ ընթերցող, երկար մտածեցի եւ որոշեցի բաց նամակ ուղղել պարոն Վարչապետին։ Խնդրում եմ, եթե համաձայն եք գրածիս հետ, մաքսիմալ կիսվեք Ձեր էջում, որ վստահ լինեմ կհասնի իրեն։ Շնորհակալություն։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Պարոն Փաշինյան,Նիկոլ ջան։( Հազիվ եմ ինձ զսպում, որ չասեմ՝ տղաս, ավագ երեխայիցս մի քանի տարով եք ընդամենը մեծ): Լինելով քիչ թե շատ հանրային մարդ, մեծ հույսեր ունեմ, որ ընթերցողներիս միջոցով խոսքս կհասնի Ձեզ։ Ես չեմ պատրաստվում որևէ քննադատական խոսք ասելու․ քավ լիցի, ես ընտրե՛լ եմ իմ Վարչապետին եւ հարգում եմ ընտրությունս։ Վստահ եմ, որ չեմ սխալվել, պետության գլուխ կանգնած է ազնվագույն մարդ։ Ասելիքս ահա թե, որն է։
Ես մեծ ու հրաշալի ընտանիքի մայր եմ։ Նույն «պաշտոնն» ունեմ, ինչ-որ՝ Դուք․ այն է՝ ընտանիքի ղեկավար։ Իմ ընտանիքը Ձերի փոքր մոդելն է։ Դուք էլ Հայաստան-աշխարհ ընտանիքի ղեկավարն եք։ Ցանկանում եմ , որպես ի՛մ ընտանիքի ղեկավարի, որի փորձը Ձերինից ահագին շատ է, մի քանի նկատառումների վերաբերյալ ասել։ Առավոտյան միմյանց բարի լույս մաղթելիս, երեխաներս նայում են աչքերիս հարցական, հո վատ չե՞մ զգում։
Անմիջապես հարցնում են․ «Ո՞նց ես, մամ»։ Ապրածս տարիների փորձը ցույց է տվել, որ ես իրավունք չունեմ ասելու, որ վատ եմ զգում, քանի որ երեխաներս խեղճանում են դրանից։ Ես այնքան եմ ասել, որ լավ եմ, որ ո՛չ մի խնդիր չունեմ, դարձել եմ ամուր ու դիմացկուն․ կյանքի ցանկացած հար-ված տանում եմ քաջ ու կանգուն զինվորի նման։ Ինչ կատարվում է, մնում է ներսումս, ինձ պետք է հուսահատված չտեսնի ընտանիքս։
Երբեմն, երբ այնպես է ստացվում, որ ստիպված եմ պառկել, ընտանիքս հզոր ամբողջականությամբ ոտքի է ինձ հանում, որ ես միշտ ասեմ․ «Լավ եմ, ձեր ցավը տանեմ, երեխեք ջան»։ Վարչապետս, Նիկոլ ջան, տղաս ( չդիմացա)) , Ղեկավարածդ ընտանիքը, որն է Հայաստան աշխարհը, ու որը անվերապահորեն հավատում է իր ղեկավարին, Ձեզնից սպասում է միայն հուսադրո՛ղ խոսք, կո՛չ։ Չի՛ կարելի ընկճված խոսել ժողովրդի հետ։ Հատու՛ ձայնով ասեք Ձեր ասելիքը, չի խանգարի մի քանի դաս վերցնել հռետորական խոսքի։
Հավատացե՛ք Ձեզ և փոխանցեք այդ հավատը ժողովրդին։ Միայն ծայրահեղ դեպքում խոսեք , երբ այլևս անհնարին է չխոսելը, բայց այդ խոսքը,, եթե անգամ մեր կյանքի վերջին րոպեին է վերաբերվում, հաղթակա՛ն տոնով ասեք։ Հուսահատ մարդու հետևից գնացող չի լինի, իսկ մեզ պետք է հզո՛ր առաջնորդ, որի խոսքը սի՛րտ ծակի,
անցնի ուղեղի բոլոր ոլորաններով, կասկածի տեղ չթողնելով անգամ գիտակցված մա-հվան գնալու անհրաժեշտությունը ու, որ այսօրվան հասցրած բորենիները չաշխուժանան։ Մենք ընտրել ենք Ձե՛զ, ու գիտենք, հավատում ենք, որ հաղթելու ենք։ Ուրեմն՝ առաջ, Հրամանատար ջան: Հուսամ, որ ինձ ավելորդություն թույլ չտվեցի։ Խորին հարգանքով՝ Էլա Համբարձումյան։ 29․10․2020