Ուկրաինան ոչ մեկին ֆոսֆորային ռու մբ չի մատակարարել, քանզի..․ Զելենսկու պատասխանը՝ Սարիկ Անդրեասյանի բաց նամակին

Ուկրաինան ոչ մեկին ֆոսֆորային ռու մբ չի մատակարարել․ Զելենսկու պատասխանը՝ Սարիկ Անդրեասյանին: «Հասկանում եմ, Սարիկ, սա իսկապես ցավոտ է: Եվ ինչ սարսափելի է, երբ քո աչքերով տեսնում ես, թե որն է իրական պատերազմը: Սակայն մի ստանձնեք ուրիշի կեղծիքների կրողի դերը»,- գրել է Ուկրաինայի նախագահ

Վլադիմիր Զելենսկին Սարիկ Անդրեասյանին ուղղված ֆեյսբուքյան պատասխան նամակ-գրառման մեջ:
«Հասկացեք, թե ինչու ու ինչով է զբաղվում ռուսական քարոզչությունը, և ինչու է այն ամբողջովին ստում: Սակայն ես ձեզ բացարձակ չեմ հասկանում: Ուկրաինան ոչ մեկին ֆոսֆորային ռու մբ չի մատակարարել: Ընդհանրապես, երբեք»,-գրել է Զելենսկին՝ հավելելով որ Ռուսաստանը 1-ին անգամ չէ, որ ստում է։

Նա նախ ստել է Ուկրաինայի և Դոնբասի պատերազմի մասին, հետո՝ Ուկրաինայի և Սիրիայի պատերազմի մասին: Հիմա դա դրսևորվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի համատեքստում։ «Չե՞ք հասկանում, թե ինչու են դա անում:

Այսպիսով, նախքան Ուկրաինայի մասին որևէ բան ասելը, պետք է ճշմարտացիորեն պատասխանեք մի պարզ հարցի. Ո՞ւմ է ձեռնտու պատերազմների և Ուկրաինայի մասին ստելը: Անկեղծ ասած, ես անձամբ ցավում եմ, որ դու այն մարդն ես, ում առջև ես բացեցի իմ տան դուռը, և ով այդքան լավ գիտի իմ ներաշխարհը և իմ արժեքները: Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի բա խումների:

Մենք չենք աջակցում էսկալացիային: Եվ մենք չենք սրում առճակատումը՝ թեկուզ հենց այն պատճառով, որ մենք 7-րդ տարին անցնում ենք շատ դաժան պատերազմի միջով: Եվ դա այլ հուզական ֆոն է: Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ռազմական սադրանքներին:

Դրա հաստատումը խաղաղության մեր ձգտումն է: Այնուամենայնիվ, ես քեզ մի հարց ունեմ։ Ո՞ւր էիք, երբ Ուկրաինան պատերազմում էր, և երբ մեր երեխաները զո հվեցին: Սարիկ Անդրեասյան
Երբ մա հացան հայազգի Ուկրաինայի քաղաքացիները, և նրանք ոչ մեկ են և ոչ էլ երկուսը։ Նրանք տասնյակներ են: Եվ միայն այսօր է դա սարսափելի, քանի որ այս սարսափը ձեր տուն է եկել:

Ուկրաինան հաստատ չի աջակցում ոչ ոքի՝ ի տարբերություն մեկ ուրիշ հայտնի երկրի, որը պարզապես զեն ք է մատակարարում բոլորին: Պատերազմը նրա համար հաց ու արյուն է: Մտածիր այդ մասին»,-գրել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *