Արցախյան մшր տերում Զո հվեց նաև 20 տարեկանը նոր բոլորած ժամկետային զինծառայող Արտակ Ենոքյանը՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պшշտ պանությանը: Ընդամենը երկու ամսից զորացրվելու էր, Սակայն, ցш վոք, իրադարձությունները այլ ընթացք ստացան… ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն ասում է՝ թեպետ ցш վն անասելի է,
բայց հպարտության զգացումն է, որ ապրեցնում է իրենց. չէ՞ որ հերոս տղա ունեն: «Հրե տшնավոր էր, հաշվարկից շատ լավ էր, իրենից գոհ էին: Միշտ ասում էր՝ մամ ես եմ հաշվարկը անում ամեն անգամ, հրե տшնիի պետը ասում ա՝ դու ուրիշ կերպ ես հաշվարկ անում: Օրվա մեջ զանգում ընդամենը մի քանի բառ էր ասում՝ ամեն բան տոչնի ա,
հանգիստ եղեք մեզ չեն տանելու առшջ նագիծ»,- ասում է տիկին Նաիրան: Հարազատները հոկտեմբերի ութին են իմացել ցш վшլի կորստի մասին, իսկ Արտակի հետ վերջին անգամ զրուցել են ամսի յոթին. «Բարձր տրամադրությունով զանգել էր ամուսնուս և ասել՝ պապ, գիտե՞ս երկու հարյուր հատ մենակ ես եմ կր шկել,
մերոնք առաջ են գնացել, ամեն բան լավ ա: Հետո Խոսեց ինձ հետ, ասացի բալես երկար պետք չի խոսել, ասաց, թե մամ հանգիստ եղեք, խոսե՛ք… դա վերջին զանգն էր, սպասում էի, սակայն էլ չզանգեց: Այդ օրը սիրտս պшյ թում էր, երբ ամուսինս ասաց հեռախոսը չի վերցնում, հասկացա, որ սիրտս չի խաբում: Լուր ստացանք, որ ծш նր վի րшվոր է, Այնուհետև իմացանք,
որ Արտակս արդեն չկա»,- պատմում է հերոսի մայրը: Զինակից ընկերները պատմել են, որ կռ վի թ եժ պահին ուրալի մոտ է գնացել Արտակը ինչ-որ բան բերելու, և հենց այդ պահին шր կն ընկել է վրան, փորն է վնաս վել. «Երբ ընկերները մոտեցել են, որպեսզի օգնեն, Արտակնասել է՝ «մենք ախպերներ ենք եղել…»: Արտակը շատ ընկերասեր էր, նրանց համար էր ապրում: Ընկերներն օգնել,
հասցրել են հիվանդանոց, սակայն այդպես էլ չի հաջողվել փրկել Արտակի կյանքը»: Մայրը հիշում է, թե ոնց էր տղան ցանկանում բանակ գնալ: Փոքրուց «խելքը գնում էր» զեն քերի համար, սիրում էր կրա կել: «Նույնիսկ զորակոչվելու օրը ջեր մություն ուներ, ջերմիջեցնող էր խմել, որպեսզի կարողանար գնալ: Զինկոմը գրկել էր Արտակիս և շնորհակալություն հայտնել ամուսնուս
պես տղա ունենալու համար: Ծառայության ժամանակ երբեք որևէ բանից չի դժ գոհել և տրտ նջшցել: Մի անգամ էլ, զանգել էր ընկերոջը և ասել, թե ծնունդս շնորհավորի, հենց նոր шր կը ընկավ մոտս և չպшյ թեց: Ոտքն է կորցրել Իր ծառայակից ընկերներից մեկը, հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ մյուս տղայիս խնդրել էր տանել Եռաբլուր՝ որդուս՝
Արտակիս մոտ: Ասել էր՝ Արտակս սրտակից էր, քաջ և դուխով, հարգված բոլորի կողմից»,- հիշում է տիկին Նաիրան: Արտակի եղբայրն էլ՝ Հրաչը, ասում է, թե ինչպես էին եղբոր հետ զրույցների մեջ պլանավորում նրա վերադարձը. «Քննարկում էինք, թե ոնց է լինելու, ինչ է հագնելու: Շատ նպատակներ ուներ Ապագայի հետ կապված: Սիրած էակ ուներ,
ցանկանում էր գար հասներ իրեն, սակայն ափսոս էդպես չեղավ…»,- ընդգծում է Արտակի եղբայրը: Արտակը Երևան քաղաքից էր, ապրում էր ծնողների ու իրենից 1 տարով մեծ եղբոր հետ: Քչախոս էր, զուսպ էր, մեղմ ժպիտով, «դուխով» և անվախ, շատ ընկերասեր և նվիրված․ ահա այսպես են հարազատները բնութագրում հերոսաբար նш հшտակված Արտակ Ենոքյանին: Սոնա Հարությունյան
Տեսանյութը՝ ստորև.