Դրանցից ունեն բոլոր ազգերը, ունենք նաև մենք… Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ մեկ րոպեն

Բարև Ձեզ։ Հոգնել չկա․ անգամ չկա հոգնության հետ հաշտվելու ժամանակը, քանի որ այս պատերազմը բախտորոշ է հենց նրանով, որ չի ուրանում հայրենիք պաշտպանողի ընտրությունը, ինչպես ուրացավ 100 տարի առաջ, երբ մեզ ունեզրկեցին՝ զրկելով հենց ընտրության իրավունքից։

Ոչինչ չի փոխվել։ Ալիևն ասում է եկեք կռ վենք դեմ առ դեմ, սակայն ստում է․ մենք կռվում ենք իր, Էրդողանի ու իրենց վարձկանների դեմ։ Ահաբեկիչները գերե-վարվում ու զո-հվում են, Ալիևն էլի ստում է։ Կգա ժամանակը, երբ նույն Ալիևը կհաշտվի իր չվճարած զոմբիների դ-իերը մեր կիրճերից ու ձորերից հավաքելու մտքի հետ։

Կգա նաև Հայաստանի հետպատերազմյա ժամանակը։ Հին լրտեսներին եւ դավաճաններին կփոխարինեն նորերը, կփոխվեն նաև պատերազմի օտար ուրվականին դավանող քաղաքական վաշխառուները։ Դրանցից ունեն բոլոր ազգերը, ունենք նաև մենք, ու անխուսափելի հաղթանակը հաստատ կչափի նաև նրանց մեղքերը։ Իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է զինվել այժմ, այս պահից։ Արծրուն Հովհաննիսյանի ակնարկը հինգ միլիարդ դոլարի մասին չլսելու մի տվեք։

Այդ փողն ունեցողները թող շատ չնեղվեն, դա էլ իրենց խրամ ատն է։ Կպահեն՝ կապրեն հայկական աշխարհում, չեն պահի, կտան օտարին՝ սողացող կյանքի դիմաց, հենց ահաբեկչի հերթական կրա կոցին հանձնվող Եվրոպայում․․․ Հաջողություն։: Նվեր Մնացականյան: Տեսանյութը ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *