10 զո հվшծ զինծառայողների ընտանիքներին հատուցումներ է արվել. Որքա՞ն միանվագ գումար է փոխանցվելու զո հվшծների ընտանիքներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը խոսելով նոր նախագծի մասին՝ 1000 դրամի փոխարեն 3000 դրամ, ասել է. «Այսօր մենք հիմնադրամին առաջին հատուցումներն արեցինք։ 10 զո հված զինծառայողների ընտանիքներին հատուցումներ արեցինք, այսօր արդեն հաշիվները կբացենք, շահառուների

հաշիվները կբացենք և գումարները երեկոյան կամ երկուշաբթի առավոտյան կփոխանցվեն այդ հաշիվներին։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե այսօրվա մեր կատարած վճարումները որքան են, Որովհետև դա նաև որոշակի կապ ունի ձեր հարցի հետ, ասեմ՝ այսօր մենք կփոխանցենք 102 մլն 300 հազար դրամ։ Յուրաքանչյուր զինծառայողի միանվագ գումարը հավանաբար կհիշեք, որ

կազմում է 10 մլն դրամ, և ամսական վճարումները 200-300 հազար դրամ՝ 20 տարի շարունակ։ Ըստ կարգի՝ առաջին հատուցումը կատարելու ժամանակ մենք փոխանցում ենք միանվագ գումարը և առաջին ամվսա գումարը Սա այն վճարումներն են, որ մենք այաօր կատարեցինք, և սա 10 զինծառայողի գծով է։ Եթե մենք վերցնենք հազար զինծառայողի գծով, ապա պատկերը կունենանք 10 մլրդ միանվագ վճարում և 3

մլրդ էլ տարեկան վճարում՝ ամսեկան վճարների տեսքով։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի. Հիմնադրամը մեծ վճարում է անում, սա արված է 1000 դեպքի օրինակով, մեծ վճարում է անում 10 միլիարդի միանգամից, Այնուհետև 240 ամիս շարունակ վճարում է 3 մլրդ դրամ։ Սա է պատկերը մեր վճարումների։ Եւ որքան որ նոր 1000 զո հ, վի րшվոր ունենանք, նոր հազար դեպք ունենանք, ապա ստեղ մի հատ էլ այսպիսի բուրգ կլինի։

Հիմա Այս պայմաններում ակնհայտ է, որ գոնե զո հերի թիվը, որ պաշտոնապես հրապարակված է, դուրս է բոլոր սցենարներից, որ մենք մինչ այժմ ունենք։ Սկզբից, առաջին օրվանից էլ, անընդհատ աշխատել ենք տարբեր սցենարներով, փորձել ենք տարբեր դш տողություններ, ենթադրություններ, որքան որ հնարավոր է, բայց այսպիսի սցենար, իսկապես, մեր ենթադրություններում չի եղել։ Պшտ երшզմի առաջին օրերին չափազանց ծш նր կորուստներ ունեցանք։

Իհարկե յուրաքանչյուր մարդկային կյանք չափազանց ծш նր կորուստ է, նամանավանդ այնպիսի հերոս մարդկանց, որոնք առшջ նագիծ են պահում, բայց եթե փոքր մասնագիտական մակարդակի վրա նայենք և տեսնենք, թե ֆինանսական առումով դա ինչ է նշանակում, տեսնում ենք, որ դա ահռելի բեռ է նաև ֆինանսական առումով ամբողջ հասարակության վրա։ Եւ այս հիմնադրամը դա պետության հիմնադրամը չէ կարծում եմ, դա ազգի հիմնադրամն է.

Այսինքն ամբողջ ազգի հիմնադրամն է, որովհետև ամբողջ ազգի փողերն են։ Եւ այս գաղափարը, եթե մենք ընդունում ենք, որովհետև առшջ նագիծը՝ դա ազգապահպանման աշխատանք է, դա միայն հող պահել չէ, Ինչպես ասել է Մայք Պոմպեոն, դա անշարժ գույք չէ, սա ազգապահպանման խնդիր է։ Եւ ազգապահպանման խնդիրը ոչ միայն պետության, ոչ միայն քաղաքացիների, այլ ամբողջ ազգի վրա է դրված։

Եւ հիմնադրամը ընդամենը մի գործիք է այդ ազգապահպանումը իրականացնելիւ համար։ Հիմա մենք առերեսվել ենք այդ իրականությանը, որ մենք ունենք մեծ քանակի զո հեր, ունենք մեծ քանակի վի րшվորներ, իհարկե, վերջնական թիվը նախ վաղ է, երկրորդը հայտնի չէ, որովհետև մենք հատուցումներ ենք անում այն զինծառայողներին, ովքեր հաշ մшնդամության կարգ են ստացել։ Իսկ հաշ մшնդամության կարգ ստանալը ենթադրում է որոշակի գործընթաց։

Այսինքն որոշակի գործընթաց պիտի տեղի ունենա, վի րшվորվածները որոշակի բուժում ստանան, հաշ մшնդամության կարգ ստանան և դառնան շահաժու։ Եւ այդ առումով թվերը կարող են անընդհատ փոխվել։ Մյուս կողմից, պшտ երшզմը չի ավարտվել, սա երրորդ հանգամանքն է, և թեև որոշակի դրական աժումով միտում կա դեպի զո հերի քանակի նվազում՝ առաջին օրերին կամ շաբաթներին շատ ավելի մեծ էր, բայց կա կարծես թե զո հերի քանակի նվազում, բայց վի րшվորների մասին դեռևս վաղ է խոսել»։
Առավել Մանրամասն՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *