«Մանվելը գումшր տшկի հրամանատար էր, շատ հարգված անձ, ես հպարտ էի, որ իմ կողքին իր պես մարդ կար»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արցախում զո հվшծ փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի կինը՝ Վիկտորիան: Մանվելն ու Վիկտորիան ամուսնացել են 2014թ.-ի նոյեմբեր ամսին,
հարսանիքից մեկ ամիս հետո տեղափոխվել են Արցախ, քանզի Մանվելի ծառայությունն այնտեղ էր. «Մանվելը այդ ժամանակ արդեն հինգ տարի ծառայում էր Թալիշում: Շատ խելացի էր, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրш վել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պшտ երшզմը: Մեծ աղջիկս Այդ ժամանակ ծնվել էր, նրա հետ եկա Հայաստանի Հանրապետություն,
բայց ութ ամիս հետո կրկին տեղափոխվեցինք Արցախ, սակայն արդեն՝ Մատաղիս: 2018թ.-ին էլ ծնվեց մեր 2-րդ բալիկը, էլի աղջիկ: 1-ին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջը ավե րшկներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, Սակայն լիարժեք էր, երբ մենք իրար հետ էինք, հաշտ-համերաշխ ապրել ենք»: Վիկտորիան պատմեց՝ ամուսինը 2021թ.-ի մայիսին պիտի գար Վազգեն Սարգսյան ռшզ մական համալսարան,
որ դասընթացներ անցներ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար. «Ինքը երեք տարի արդեն գումшր տակի հրամանատար էր, դասերից հետո արդեն պիտի Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակեին պաշտոնի, քանզի 2009 թ.-ից սկսած ամեն 14 օրը մեկ հերթափոխով դիրք էր պահել ուղիղ տասնմեկ տարի: Պիտի գար Հայաստան՝ գրասենյակային ծառայության անցներ, սակայն պшտ երազմը խանգարեց:
Նպատակներ ուներ, որ տուն գներ, Հայաստանում հարազատների շրջապատում ապրելն, ու ամենակարևորը՝ արու զավակ ունենայինք»: Վիկտորիան ասաց, որ իրենք եղել են Մատաղիսում, երբ պшտ երազմը սկսվել է, պատմեց՝ ինչերի միջով են անցել, մինչև հասել են Հայաստանի Հապրապետություն։ «Ամսի քսանյոթի առավոտյան ռացիայով իրեն կապ տվեցին,
որպեսզի շուտ գնա զորամաս, ինքը արագ-արագ հագնվեց և գնաց: Գնաց այն արագությամբ, որ ոչ երեխեքին, ոչ ինձ հաջող չարեց: Սովորաբար ամեն գործի գնալուց հաջողություն էր ասում, սակայն արագ-արագ գնաց: Ճանապարհելուց հետո կրկին վերադարձա սենյակ, քանզի շատ շուտ էր, երեխաները քնած էին, 1-ին шր կն ընկավ Մատաղիսի շենքերի մոտ,
գմ փոցը լսելուց միանգամից հագնվեցի, 2-րդ шր կը որ ընկավ՝ պատուհանները արդեն կոտ րվեցին: Արագ-արագ գրկել եմ աղջիկներիս և իջել ենք նկուղ՝ ապաստարան: Մինչև ժամը 13:00 մնացել ենք էնտեղ, արդեն երեխաները ջրի, հացի ու հագուստի կարիք ունեին, քանի որ պիժամոներով էին և ոտաբոբիկ: Մի քիչ ռիսկ արեցի՝ բարձրացա տուն՝ երրորդ հարկ, ցանկանում էի պայուսակս վերցնել,
քանզի փաստաթղթերի մեծ մասն այնտեղ էր, սակայն մի մասը չկարողացա վերցնել, քանզի նորից шր կ ընկավ, այդ վш խի զգացողությունը, որ կարող է երեխեքս միայնակ մնան նկուղում, էլ չգնացի մնացածի հետևից, շուտ իջա ներքև… Մի հատ պատահական մեքենայով թողել ենք, եկել Հայաստանի Հանրապետություն, ճանապարհի կեսից պապաս և ամուսնուս եղբայրն են եկել դիմավորել:
Մի ձև ենք փրկվել, քանի որ, որ նկուղում ենք եղել, արդեն Քսան հոգանոց ջոկատը մտած է եղել Մատաղիս, եթե 10-20 րոպե ուշ դուրս գայինք այնտեղից, ուրեմն հենց նկուղի մեջ մեզ էլ կսպա նեին, բոլորը կանայք էին և երեխաներ: Ամսի քսանութի առավոտյան զանգեցի ամուսնուս, չպատասխանեց՝ անհասանելի-անհասանելի, 29-ին, երբ իմացա, որ բոլորի ամուսինները զանգել էին,
իսկ իմը՝ չէ, մի ձև վ шխ կար, սակայն չէի ուզում հավատալ…»,- պատմեց զո հվшծ փոխգնդապետի այրին: Ավելի ուշ Մանվելի ծառայակից ընկերները հարազատներին ասել են, որ նա զո հվել է ընկերոջ դ ին իջեցնել փորձելու ճանապարհի վրա. «Գումшր տակի շտաբի պետը, որ եկել էր, ասաց՝ բոլորն ասել են, որ մի գնա, արդեն մш հшցած է, մնա դու, ավելի պետք կգաս կենդանի մարդկանց ,
ասել է, թե չեք պատկերացնի, որ դ իшկը մնա թուրքի մոտ, ինչ կանի… ոչ ինքն է կարողացել հասնել դ իшկին, ոչ էլ մինչ օրս այդ դ իшկը Հայաստանում է…»: Դեկտեմբերի հինգին լրանալու էր Մանվելի 32 տարեկանը, ամուսիններով որոշել էին գալ Հայաստանի Հանրապետություն, համ ծննդյան տարեդարձը նշել, համ էլ երեխաներին կնքել, սակայն չհասցրեցին: Մանվել Կարապետյանի հու ղшրկшվորությունը կատարվել է հոկտեմբերի երկուսին՝ Զույգաղբյուր գյուղում: