Ինձ թվում է` դու «դուխով» տղա ես. Բայց, եթե Ճիշտ տեղում լինեիր , ապա…40 օր անքուն, անդադար պայքարած կամավորի դիպուկ պատասխանը հողերի մասին «մտածողներին»

Վալիկ Չարբուդաղյան: Երեսուն օր եղել եմ Քարվաճառում ,իսկ վերջին տասը օրը Մարտունի – կարմիր շուկայում : Իսկ ինձ այսօր ուզում են համոզեն, որ ես թուրքի հող եմ պահե՞լ: Որ խրամատ եմ փորել թուրքի համա՞ր: Այսօր առաջին դեմքը ասում է, որ դու չես պարտվել քանի դեռ քեզ պարտված չես համարում… ես ինձ պարտված չեմ համարում …

իմ խրամատում կանգնած իմ հետ հավասար չքնած Ռաֆոն ու Արմանը չեն համարում , պայքար մղած Հայկը չի համարում , ով Մարտունիում պահում էր ինձ ՝իսկ իսկ Մարտակերտում Հայկի տղեն քեզ էր պահում : Արտյոմը իրեն երբեք իրեն պարտված չի կարող համարել… Իմ ընկեր Արմանը երբեք պարտված չի կարող լինել , ով մինամիոտի հրե տակոծության տակ Ջաբրայիլում կյանքեր էր փրկում , միևնույն ժամանակ Արմանի երեք ախպերները նույնպես գտնվում էին առաջնագծում :

Արմանի հայրը ով 90-ականներին առողջության գնով Արցախ է ստեղծել եւ այսօր առաջնագծում կրկին Արցախ էր պահում , մարդու այս տեսակին հաղթել հնարավո՞ր է: Ու ընդհանրապես դու բարոյական իրավունք ունե՞ս այս մարդուն հաղթած կամ պարտված համարես : Ինքը շատ լավ գիտի այդ հողի գինը, իսկ դու՞, դու գիտե՞ս:

Անցնեմ հաջորդ կետին … Բանակցությունը սկսվեց այն դիրքից, որտեղ տվյալ պահին գտնվում էին հակամա րտող կողմերը… Իսկ ի՞նչ դիրքում էր թշնամին: Հադրութ ու Ջաբրայիլ գրաված դիրքում : Պատճառը այն էր որ 40 օր ինձ փոխող չկար, Աջ ու ձախ կողս պահող չկար:

10 օր շարունակ խրամատ փորած զինվորին գիշերը քնելու իրավունք չկար: Իրական «դուխով» տղեն Երևանում էր փաստորեն … Արի ու տես ազգային ժողովի շենք է գրավել … քֆուր անել գիտի, Ազգային ժողովի նախագահ ծե ծել գիտի , պատերազմի արդյունքի հետ հաշվի չնստել գիտի … Ապեեե՜ր դու այս տեմպերով մատենադարանն էլ կգր ավես:

Ինձ թվում է որ դու իրականում «դուխով» տղա ես, ուղղակի քեզ ճիշտ չես օգտագործել : Սխալ ժամանակ հայտնվել ես սխալ տեղում (հակառակն էր պետք անել ): Ճիշտ տեղում լինեիր ,Քարվաճառը չէինք հանձնի, Ջաբրայելն ու Հադրութը չէինք հանձնի , և դու էլ ինձ նման խաղաղություն կցանկայիր, ոչ թե պատերազմի շարունակություն:

Եվ ի վերջո ազգային ժողովի շենք գր ավելու և ԱԺ նախագահ ծե ծելու պատճառ չէիր ունենա: Դու քեզ սպառեցիր ՄՈՆԹԵ-ի պայքարը չգնահատելով , սպառեցիր զինվորին քեզնով չփոխարինելով, շարունակում ես սպառել հիստերիկ ,չհիմնավորված արարքներով : չգիտեի՞ր որ ֆեյսբուքում #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ գրելով քարվաճառ չեն պահում , ադեբաջանցու անձնական էջը բողոքարկելով Ջաբրայիլ չեն պահում ,

թուրքին նամակով մեր քրֆելով Հադրութ չեն պահում: Եվ ի վերջո ԱԺ նախագահ ծե ծելով հերոս էլ չդարձար: Կորոնավիրուսի համար ասած «մնա տանը» բառակապակցությունը պատերազմական դրության համար չէր, պետք չէր շա՜տ սրտին մոտ ընդունել : Կամ եթե մնացել էիր վերջի պահին գոնե դուրս չգայիր աչքս չտեսներ որ և՛ ինձ փոխարինող ունեի և՛ Քարվաճառ պահելու հնարավորություն ունեի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *