Նիկոլին ու Արայիկին հիմա մենակ հասկանում ա սահմանին կանգնած էն զինվորը, ով…Օգտատիրոջ ճշգրիտ պատասխանը երկրի ղեկավարներին մեղադրողներին

Աբերտ Գևորգյանը գրել է. Նիկոլին ու Արայիկին այժմ մենակ հասկանում ա սահմանին կանգնած զինվորը, ով լացելով խնդրում էր, որ հարյուրավոր մարդիկ չփախնեն, մնան հետները, չթողեն պոստերը, հասկանան, որ պատերազմը տենց էլ լինում ա, խաղ ու պար չի…

Եթե շարունակվեր՝ իրոք, աշխարհագրություն ով գիտի կհասկանա, որ հազարավոր տղերք սահմանին կանգնած կմնային շրջափակման մեջ եւ կզո հվեին ամենադաժան մ ահով…

Եթե սկզբից էլ հանձնվեր, ինչը երեսուն տարի քայլ-քայլ պլանավորվել ա, ազգը չէր ների, էն պոստերից փախածները չէին ների, իրանք կասեին ինչի տվեցիք, մենք կկռվեինք, Նիկոլն էլ էր վստահ, որ կկռվեին, բայց պատերազմի արդեն 4-րդ 5-րդ օրը հասկացավ, որ զինվորը տեղում ա, կռվում ա, իսկ թիկունքից եկած օգնությունը սկի առաջնագիծ չի հասնում, կիսից փախնում ա հետ, ու ստեղ հեքիաթներ չպատմեք, փախնողներ եղել են աներևակայելի շատ…

Չափից դուրս շատ… Մեղադրե՞լ իրանց…Իհարկե չմեղադրել, անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքով իրանք մա հվան բերան էին գնում անպատրաստ։ Ո՞վ էր մեղավոր, երևի հրամանատարության ամենավերևները, ում հույսով Նիկոլը գնաց մինչև վերջ, հավատալով, որ կռվով մենք կպաշտպանենք Արցախը, բայց ՄԵՆՔ չպաշտպանեցինք,

զորքը պաշտպանեց, իսկ մենք զորքի կողքից հարյուրներով փախանք, ու զորքը մնաց մենակ, արդեն ուժերը սպառած, կորոնայով ու լիքը ուրիշ հիվանդություններով, Նիկոլի եւ Արայիկի հետ, ովքեր որ ստիպված են պատասխանատվությունը մի ամբողջ ազգի վերցնել իրենց վրա..

Բայց մենք էս չենք հասկանա, մենք մեղադրեու ենք մեկ ա, որ կամ պիտի չկանգնեին, պայքարեին մինչև վերջ, կամ պիտի ամենասկզբից տային, որ զո հեր չտանք..))) Ալբերտ Գևորգյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *