Մենակ մի անձնական բան ասեմ, Էս մասում էլ չթվա, թե Նիկոլին եմ պաշտպանում, բայց …Բլոգեր Ռուբեն Եսայանը` նախկին և ներկայիս իշխանությունների տարբերության մասին

Բլոգեր, այս օրերին «ԻնստագրաԴ» խմբից հայտնի դարձած Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մենակ մի հատ անձնական բան ասեմ, պատկերացրեք։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները իմ զինգրքույկի մեջ ՉԵՆ ԳՐԵԼ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, որ վարձս չզեղջվի համալսարանում։

Մամաս գնացել էր ՊՆ եւ հանդիպել մեր նախկին գեներալներից մեկի հետ (դրան լավ գիտեք բոլորդ, սակայն անունը չտամ)։ Գիտե՞ք` ինչ էր պատասխանել մամայիս` իսկ ձեր տղան հաստատ կռվել ա՞։ Էն մարդուն էր ասել, ում տղային օրեր առաջ էին Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխել Երևանի հիվանդանոց։ Ինքը նկատի ուներ երևի թուրք խփել ա՞, թե չէ ։)

եթե խփել ա գրենք տիկին ջան, ինչի մասին ա խոսքը ։) երևի սենց հա՞… տենց էլ չգրեցին։ Էս մասում էլ չթվա, թե Նիկոլին եմ պաշտպանում, բայց վատին վատը ասեմ, լավին` լավը։ Երբ նոր էր ընտրվել վարչապետ, լայվ էր անում, հարցս գրեցի միանգամից պատասխանեց,

ասելով` Ռուբեն ջան, ներկայացրեք ձեր զինգրքույկը ՊՆ, ես հրահանգավորել եմ, որ այդ խնդրով առկա զինծառայողներին վերաստուգեն, որովհետևէդպիսիք շատ կան։ Ու իրոք շատ կան, ու մեծամասամբ ուսանողներ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *