Ֆրանսիայում բնակվող հայ երգիչ Եսսայի Ալթունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար և կից կատարել հետևյալ գրառումը. «Ես, հավանաբար, երբեք չեմ տեսնի այս հայ տատիկին, որին հանդիպել եմ 2016 թվականի ապրիլին Մարտակերտի ճանապարհին։
Նա մենակ էր` իր փոքրիկ տնակի դիմաց նստած։ Այդ օրը նա հանգստացրեց ինձ։ Բռնեց իմ ձեռքը եւ առանց պատճառի ասաց, որ այլեւս չանհանգստանամ. Քանի որ ամեն ինչ լավ է լինելու։ Նա գիտեր, թե ինչ կա իմ մտքին։ Բայց 44 օր ու 44 գիշերվա չդադարող ռմ բшկոծության արդյունքում գիտեր, որ կպшյ թի իր տունը.
Ինչպես կարող էի նրան բացատրել, որ աշխարհում ոչ մի երկիր չցանկավավ փրկել Իրեն։ Ինչպես բացատրել նրան, որ իր հողամասը բшր բшրոսներին վաճառել են գազի և նшվ թի դիմաց։ Ինչպես եք համարձակվում նրան ասել, որ իմ երկիրը՝ Ֆրանսիան, մարդու իրավունքների երկիրը միջամտում է աշխարհի ամենափոքր հակամшր տությանը։
Ինչպես բացատրել նրան, որ հազարավոր երիտասարդներ զոհվեցին ոչնչի համար, քանի որ մեծ տերություններն արդեն ամեն ինչ կազմակերպել էին ամենասկզբից։ Ինչպես բացատրել նրան, որ իր հազարամյա հայկական հողերը պղծ վելու են ջի հшդիստների կողմից։ Ինչպես նրան ասել, որ կատարված բոլոր ռшզ մական հшն ցшգործությունները լռության են մատնվում Թուրքիայի օգտին ։
Ի վերջո, այո, ինչպես նրան ասեմ, որ մոմերը, որոնք նա վш ռում է, չեն ունենա ուժ, ի դեմս մեր մարդկության փողի եւ այլասե րվшծության. Ախր ինչպես այս ամենը նրան բացատրեմ…. Բայց հատկապես ինչպես ասեմ նրան, (եթե նա դեռ կենդանի է այս օր)…. որ նա մենակ է, եւ ոչ մի տեղ չունի գնալու.