Ու դու, որ հիմա հելել կռի վ ես տալիս, ասում ես ՝ մեզ անհայրենիք թողեցիք, դու գոնե հասկանու՞մ ես, որ… Սամվել Աղաջանյանի գրառումը

Սամվել Աղաջանյանը գրել է. 1. Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Թալիշի, Հադրութի, Մարտունու որոշ շրջանների, Շուշիի և այլ կորցրած տարածքների մասին մինչև երեկ չէր ստորագրել ոչ մի բան Նիկոլը չէ՞։ Ու՞ր էին երեկ էդ տարածքները. ասեմ՝ առանց ստորագրելու մենք դրանք կորցրել էինք մա րտի դաշտում անթիվ կորուստների գնով։

Ու դու, որ հիմա հելել կռի վ ես տալիս, ասում ես ՝ մեզ անհայրենիք թողեցիք, դու գոնե հասկանու՞մ ես ում ես էդքանը ասում։ Դու էդ ասում ես քառասուն օր չքնած, չլողացած, հիվանդ, ջերմությունով, թոքաբորբով, կորոնայով հիվանդ մեր տղերքին, որ մինչև վերջին ուժերը կռ վել են, բայց չեն կարողացել դիմադրել 7 պետությունների բանակների։ Դուք գոնե գիտե՞ք, որ ձեր դեբիլ մեղադրանքները երկինք են գնում՝ թե բա ինչի հանձնեցիք։

Նիկոլն առաջին օրը ասեց՝ կռ վելու ենք մինչև վերջ։ Ու դուք հասկանում ե՞ք՝ երբ արդեն իսկ էդ մի քանի շրջանները գրա վվել են մար տի դաշտում ու թշնամին գնում ա Ստեփանակերտի վրա, դա արդեն իսկ մոտ է վերջին։

Ասում եք՝ ափսոս մեր զո հված հերոս տղերքը։ Իսկ չզ ոհվածները՞։ Իրանք հերոս չե՞ն։ Իրանք ափսոս չե՞ն։ Դուք գոնե մեկ֊մեկ նայու՞մ եք քարտեզին։ Դուք գոնե հասկանու՞մ եք, որ եթե հասել են էդ կետին, իսկ մեր բանակի մար տունակությունն ընկածա, դասալիքների պակաս չկա, դավաճանների պակաս չկա, տղերքի մեծ մասն արդեն ուժասպառ ա եղած,

ապա միևնույն ա, էդ ևս 2֊3 շրջանը կորցնելու էինք կռվում ասենք 3 օրից ու ունենալու էինք ավել մի քանի հարյուր զո հ։ Ես վստահ եմ, որ որդեկորույս մայրերը, ում դուք դեռ լկտ իաբար շահարկում եք, դա չէին ցանկանում։ Չէին ցանկանում իրենց որդիների կողքին տեսնել իրենց որդիների ընկերներին։

Ու ոնց Արայիկն ա ասում՝ սա վերջը չէ, սա միմիայն սկիզբն է։ Զինվեք ուժով ու հավատով ու հերիքա աջ ու ձախ մեղավորներ ման գաք, ձեր էշ֊էշ դուրս տալու արդյունքում իրանց մեղավոր են զգում կռ ված ու դիրք կորցրած մեր տղերքը։

2. Հետո, հրապարակ ու ԱԺ գրավ ած ուժեղ նապոներ, ձեր բոլորի դեմքերը հիշում են ձեր կողքը կռվ ած տղերքը, ում ամենածանր պահին թողել թռել եք։ Համբերեք, ձեր ճաշը դուք հլը կուտեք։ 3. Նիկոլը մի քանի անգամ նշեց, որ չի կարող շատ բաներ ասել, քանի որ որոշ մարդկանց կյանքեր են վտանգված։

Ամենապրիմիտիվ դատողությամբ, եթե ձեր չսիրած Նիկոլը էդքան անհայրենասեր ա ու դավաճան, չէ՞ր կարում Նիկոլը առանց ստորագրելու մար տի դաշտում պարտվեր, նահանջեր, էդ 2 շրջանն էլ թողներ, հետո գար ասեր՝ մենք կռվեցինք մինչև վերջին շունչներս։ Ոչ էս դեբոշը իրա գլխին սարքվեր, ոչ էլ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեր։ Էս չէիք ֆայմել չէ՞։

Ոչինչ։ Իսկ տեսե՞լ եք Ալիևի այն հայտարարությունը՝ թե Փաշինյանը դեռ չի ստորագրել, բայց ստիպողաբար կստորագրի։ Մի հատ կապեք իրար ամեն ինչ ու հասկացեք, ինչքան մութ հիմքեր կան էս ամենի տակ, որ դեռ չեն բարձրաձայնվում։ Որ ջար դվել են մեկի գլխին ու բոլորդ էդ մեկից եք պատասխան ուզում։ Պատասխան չգիտե՞ք ումից պիտի ուզեք։

Մեր բանակից գող ացած, զե նքի փողով տան ունիտազները ոսկեջրած ստահակներից, որոնց չգողանալու արդյունքում մենակ էսօրվա մեր բանակը մի քանի անգամ ավելի ուժեղ սպառ ազինություն կունենար ու էս ամենը գուցե այլ ավարտ ունենար։

Մնացածը Նիկոլը կասի մի շաբաթվա ընթացքում, չնայած որ արդեն շատերիս պարզ ա ովքեր են մութ հիմքերը գցել։ Սպասեք, բայց էդ արանքում կուրորեն ձեզ մի ճղեք լալահառաչ կոչերով։ Պապանձվեք ամեն մեկդ ձեր դարդով ու սպասեք։ Սամվել Աղաջանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *