Գիտեմ որ տհաճ ա լսել թուրքի մասին, բայց զուտ որպես սթափության կոչ: Հուսով եմ էս սառը ցնցուղը պետք ա արթնացնի մեզ վերջապես…Վահե Աբելյանի կարևոր գրառումը

Վահե Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Գիտեմ, որ տհաճ է լսել թուրքի մասին, սակայն զուտ որպես սթափության կոչ: Նկարի մեջ Սելջուկ Բայրակթարն է, ով թուրքական Բայրակթար ԱԹՍ-ների համահիմնադիրն է: Ինքը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ երևի կյանքում կրш կել է: Դրա փոխարեն

ավարտել է Ստամբուլի տեխնոլոգիական համալսարանը, որից հետո ստացել է Փենսիլվանիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների (ԱՄՆ) մագիստրոսի կոչում, այնուհետև էլ գիտությունների դոկտորի աստիճան ՝ ԱՄՆ Ջեորջիայի համալսարանում: Հայ-ադրբեջական

պшտ երազմի մեջ նրա ստեղծած ԱԹՍ-ները ունեցան վճռորոշ դեր, և փոխեցին պատ երազմի պատկերացումները: Հույս ունեմ, որ էս սառը ցնցուղը պիտի արթնացնի մեզ ի վերջո: Գիտնականը, ծրագրավորողը, ֆիզիկոսն ու ընդհանրապես

խելացի մարդը պիտի օրինակելի կերպար լինի: Կրթությունը պիտի մղ վի առաջին պլան և մեծ գումարներ ներդրվի: Չպիտի լինեն գումարով առած դիպլոմներ, գնահատականի համար սովորողներ, բանակ չգնալու համար մագիստրատուրա ընդունվողներ: Ես փորձում

եմ իրատես լինեմ: Ես ծառայել եմ բանակում և գիտեմ ինչ է բանակը: Ցանկանում եմ մեր ուղեղները ներդնենք, ոչ թե կյանքի գնով տարածք պահենք: Ոչ մեկ էլ պարտավոր չի զո հվի, ես դրան չեմ հավատում: Զո հվելը կա ու կա, պիտի փոխել իրավիճակ՝ խելքով և աշխատասիրությունով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *