Ու ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը վաղը հրաժարական տա… Կլինի այն, որ… Գոհար Հարությունյանի չափազանց դիպուկ վերլուծությունը և պատասխանը` Փաշինյանի հրաժարականը պահաջողներին

Go Har-ը գրում է. ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՂԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ… Ու ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը վաղը հրաժարական տա: 1. Այս պահին մարդկանց մոտ տիրող հուսահատությունը կխորանա ու շատերի համար կդառնա անտանելի: Հատկապես երբ մարդիկ կտեսնեն «Ազատության» («Ճորտության») հրապարակում հավաքվածների ցնծությունը: Հուսահատությունը կլինի շատ ավելի խորը, քան երբ դիտում էին ադրբեջանցիների ցնծությունը Բաքվում:

2. Այդ հուսալքության հետևանքով հազարավոր երիտասարդ ընտանիքներ կարտագաղթեն Հայաստանից: Ընդ որում, արտագաղթողների մեծամասնությունը լինելու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ: Այսինքն արտագաղթելու են մարդիկ, ովքեր պետք է հանդիսանան մեր ժամանակակից ռազմարդյունաբերական ոլորտի ողնաշարը:

Եռաբլուրում հու ղարկավորված իմ հարազատները արտագաղթել-չարտագաղթելու ընտրության հնարավորություն ինձ չեն տվել:
Բայց ինքս աշխատելով մատաղ սերնդի հետ, լավ եմ տեսնում երիտասարդ ծնողների տրամադրությունները, որոնք իրենց երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում։

3. Կձևավորվի անցումային կառավարություն, որի հիմնական խնդիրը կլինի ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերահսկողությունը կլինի ձևական, ինչպես եղել է մինչև 2018 թվականը: Ընտրակաշառքի ինստիտուտը, որպես մինչև 2018 թվականը ամենակայացած ինստիտուտներից մեկը, կաշխատի անթերի: Իսկ հուսահատված ժողովրդի մի ստվար զանգված կվերցնի ընտրակաշառքը և կկատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունը:

4. Ազգային ժողով անցած առողջ քաղաքական ուժերի կողմից մեծամասնություն ձևավորելը ԲԱՑԱՌՎԱԾ Է: Ազգային ժողովում մեծամասնություն կկազմեն այն ուժերը ում տիրապետության տակ է գտնվում ազգային հարստության (ազգայնացման ենթակա) զգալի մասը և գրեթե ամբողջ մեդիադաշտը:

5. Արդյունքում մենք կվերադառնանք այն նույն գարշ ահոտ ճահիճը, որից 2018 թվականին ազատվել էինք մեր միասնական պայքարի շնորհիվ: 2018 թվականի գարնանը մենք բոլորս կանգնեցինք ու ասացինք, որ ճահիճը մարդու ապրելու տեղ չէ: Այդ ճահիճում իրենց «լավ» կարող են զգալ միայն տարբեր տեսակի դոդոշները, տզրուկները եւ ճիճուները: Սակայն ՃԱՀԻՃԸ ՄԱՐԴՈՒ ԱՊՐԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ՛: Ու եթե մարդ ուզում է «լավ» ապրի այդ ճահիճում, ապա պետք է կորցնի իր արժանապատվությունը եւ նմանվի վերոնշյալներից մեկին:

Ներկայիս իշխանությունները աչքիս լույսը չեն ու արժանի են բազմաթիվ քննադատությունների իրենց աջակիցների ու ձայնը տվողների կողմից՝ 1. Պրոֆեսիոնալիզմի անբավարար մակարդակ գրեթե բոլոր ոլորտներում: 2. Կրթության ոլորտի տոտալ ձախողում: Գիտության մասին էլ չեմ խոսում:

3. Բոլորիս հերն անիծած «թավիշ», որի ամենավտա նգավոր հետևանքն այն է, որ դատական համակարգն այսօր ոչ թե իշխանության անկախ ճյուղ է, այլ նախորդ իշխանություններին սպասարկող հերթական քաղաքական կուսակցությունը:
Բոլոր բացահայտ ավազակների, թալա նչիների ու պետական դավաճանների անպատժելիություն։

4. և այլն, և այլն, և այլն… Ամփոփելով այս ամենը և նաև դիտելով երիտթուրքերի կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքի վրա հար ձակման տեսանյութերը, ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գոհար Հարությունյանս, արձանագրում եմ, որ այլևս երկրի ներսում պայքարը բացառապես ապրելակերպային է և յուրաքանչյուր ոք պետք է որոշի, թե ինչ միջավայրում կցանկանա, որ ապրեն ինքն ու իր երեխաները:

Ես իմ ընտրությունը կատարել եմ՝ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՓՉՈՂ ԳԱՐՇԱՀՈՏԸ ՉԵՆ ՇՆՉԵԼՈՒ: Ինչպես 2018 թվականի գարնանը, այնպես էլ այժմ կանգնած եմ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողքին, և իմ համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ աջակցել (ինչպես և 2018 թվականին) ցանկացած հարցում:

1992 թվականից մինչ այսօր լեգիտիմ ընտրված Հայաստանի Հանրապետության միակ ղեկավար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. 1. Արգելու՛մ եմ Ձեզ որևէ պարագայում Ձեր պաշտոնից հրաժարական տալը: Դուք իրավունք չունեք վտ անգելու իմ և հարյուր հազարավոր ուրիշ ընտանիքների, մեր սեփական երկրում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը:

2. Կարգի բերեք կառավարությունը, բարձրացրեք կառավարման էֆեկտիվությունը: 3. Ինչ վերաբերվում է կրթության ոլորտին – դե չի՛ կարողանում էլի՝ միջոցներ ձեռնարկեք: 4. Վերջապես լուծեք դատական համակարգի գերխնդիրը: Ես որպես ՀՀ քաղաքացի, ինչպես 2018 թվականից առաջ այնպես էլ հիմա, ունեմ խորը համոզմունք, որ դատավորների գերակշռող մասը կամ կաշառակեր են, կամ եղել են կաշառակեր եւ այսօր թախիծով են հիշում այն «գյոզալ օրերը»:

5. Կայունացրեք երկրի ներքաղաքական վիճակը, որ մենք կարողանանք կենտրոնանալ երկրի տնտեսության (հատկապես ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար։ 6. Մենք ահռելի եւ տաժանակիր աշխատանք ունենք անելու, որ մեր բոլոր կռվ ած և հատկապես նահատ ակված հերոսներին ապացուցենք, որ արժանի ենք իրենց:
Ի գործ:

Հ.Գ. 1 Իմ կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից պահանջում եմ, որ ցույց տան վարչապետի իրենց թեկնածուին: Մի՛ ամաչեք՝ ցու՛յց տվեք: Հ.Գ. 2
Մե՛նք չենք ընտրել նախագահին – նախագահին ընտրել է Սերժ Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *