Արցախում ադրբեջանական шգ րեսիան ետ մղ ելիս զո հվшծ 19տարեկան Արտակ Արայիկի Մարտիրոսյանը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասից էր: Ծնողների և իրենից մեծ եղբոր հետ էր ապրում։ Նրա մայրը՝ Աննա Մարգարյանը, 168.am-ի հետ զրույցի ընթացքում որդուն բնութագրեց՝ որպես անսահման հումորի տեր մարդ: «Արտակը՝ աշխույժ էր, ուրախ Էր,
լուսավոր, շատ մեծ հումոր ուներ, իր անունը տալիս՝ բոլորն են ժպտում: Անսահման հումոր ուներ և անսահման մեծ սիրտ, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ՝ փոքր: Արտակիս բոլոր ընկերները իրենից տարիքով մեծ են, սակայն չեն իմացել, որ ինքը փոքր է իրենցից, իր տարիքի համեմատ՝ նա բավականին հասուն մարդ էր: Ամեն ինչ սիրում էր, սակայն հատկապես զինվորական կյանքն էր շատ սիրում: 18 տարին լրանալուց էդքան չէր ուրախացել,
որ չափահաս է, որքան, որ արդեն բանակ պիտի գնար»,- ասաց Արտակի մայրը: Տիկին Աննան պատմեց, որ մինչ զորակոչվելը Արտակը հասցրել էր ընդունվել քոլեջ, այնուհետև՝ համալսարան. «Արտակը դպրոցը ավարտեց ու ընդունվեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ հաշվապահական բաժին, կարմիր դիպլոմով ավարտեց, ընդունվեց Տնտեսագիտական
համալսարան՝ կառավարման բաժին, երկրորդ կուրս անմիջապես: Հասցրեց դասընթացին մասնակցել, հասցրեց բոլոր քննությունները հանձնել: Մինչ ամսի տասներեքը քննություն ուներ, գնաց ու հանձնեց, 2020թ.-ի հունվարի տասնչորսին մեկնեց ծառայության, ասում էր, որ ոչ ոքին պարտք չմնամ»: Արտակի մայրը պատմեց, որ Տղան սովորելու հետ մեկտեղ՝ նաև աշխատում էր: Նպատակներ էր դնում իր առաջ ու անպայման
հասնում դրանց: «Փառք Աստծո, Արտակի աշխատանքի անհրաժեշությունը չունեինք, սակայն ինքը շատ ինքնուրույն անձնավորություն էր, սիրում էր ամեն ինչ կարողանալ, հասնել, ամեն ինչի: Եթե իր առաջ նպատակ էր դնում, անպայման դրան պիտի հասներ: Ինքը ոչ մի րոպե չթողեց աշխատանքը, ասում էր՝ ես ամեն բան կհասցնեմ: Արտակը Մարտունի երեքում էր ծառայում, հենց գնաց բանակ, իր առաջ միանգամից նպատակ էր
դրել, որ պիտի կոչում ստանար: Հասցրեց դա էլ անել որդիս, կրտսեր սերժանտի կոչում էր ստացել: «Ես պետք է դառնամ սերժանտ», և դարձավ: Ծառայությունն իր տարերքն էր, մինչ դպրոցը ավարտելն ինքը սկաուտական շարժման անդամ է եղել, անդամագրվել էր պատանի երկրապահ խմբին… Բանակը իր տարերքն էր, անգամ մի պահ ցանկանում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան
ռшզ մական համալսարան, ես չհամաձայնեցի…»,- պատմեց Արտակի մայրը: Նա հիշում է, որ տղայի ամենասիրած տոնը մայիսի Իննն էր: Յուրաքանչյուր տարի այդ օրը Արտակը գնում էր իրենց գյուղի հուշահամալիր, ուր միջոցառումներ էին կազմակերպվում. «Հայրենական պшտ երազմին նվիրված հուշահամալիրն է, ուր արցախյան 1-ին պшտ երազմի հերոսներն են թш ղված: Մայիսի իննին իր համար տարերք էր՝ զինվորական շորեր հագնելու
ու այնտեղ պատվո պահակ կանգնելու համար: Այժմ ինքն այնտեղ պատվո պահակ է ընդմիշտ…»: Արտակի մայրը նաև պատմեց, որ նույնիսկ պшտ երազմական օրերին, երբ որդին իրենց էր զանգում, վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու. «Բանակն իր համար ամեն ինչ էր, երբեք չի բո ղոքել, անգամ պшտ երազմական օրերին, որ զանգում էր, մենք չենք իմացել,
որ ինքը զանգում է հրե տшկոծության տակից: Ասում էր՝ հենց նոր հաց կերա, ամեն Բան լավ է: Վերջին անգամ որդիս ինձ հետ է խոսել հոկտեմբերի քսանյոթին, ժամը 19:33, ուրախ-ուրախ խոսեց, բոլորիս բարևեց, հարցրեցի՝ հաց կերե՞լ ես, պատասխանեց, թե հա, բա ո՞նց, իր սիրած խոսքն էր: Հարցրեցի՝ գոնե հասցրե՞լ ես թրաշվել, քանի որ ինքն ընդհանրապես չէր սիրում չթրաշված,
պատասխանեց՝ չէ, մամ ջան, մազերս էնքան է երկարել, արդեն լցվում է բերանս, և ծիծաղեց իր ասածից: Ասաց՝ դե լավ, մամ ջան, շատ ժամանակ չունեմ խոսելու… Իր զանգից երևի մեկ-երկու ժամ հետո տղաս զո հվել է, սակայն մենք իմացել ենք 29-ի առավոտյան: Որդուս նպատակները շատ էին, ամեն բան կապված էր եղբոր հետ, ասում էր՝ ապեր, կգամ՝ սա կանենք, նա կանենք,
օրը մի բիզնես էր մտածում, զանգում ասում էր, թե այսինչ բանն եմ մտածել, դու էլ մտածիր: Եղբորն ասում էր՝ դու ֆինանսները կկառավարես, ես էլ ամբողջ բիզնեսը: Շատ էին իր նպատակները…»: Արտակ Արայիկի Մարտիրոսյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի երեսունմեկին՝ Ջրառատի կենտրոնական գերե զմшնատան ազատամшր տիկների պանթեոնում»: