ՈՒզո°ւմ ենք վերադարձնել Արցախը: Եթե այո, ապա պետք է անել հետևյալը… Էրիկ Մկրտչյանի դիպուկ գրառումը

Էրիկ Մկրտչյանը գրել է. ՈՒզո°ւմ ենք վերադարձնել Արցախը: Եթե այո, ապա պետք ա ժամանակավորապես մոռանանք(չբարձրաձայնենք) այն վերադարձնելու մասին: Ռուս խաղաղապահները կպահեն այն, ինչ կա այս պահին:

Մենք պետք ա լծվենք ներքին կայունության վերականգնմանը: Լծվենք վերջին երեսուն տարվա թալանածը ժամ առաջ պետբյուջե վերադարձնելու գործին: Այնուհետև զի նվենք նորովի` նոր ու գերժամանակակից զի նատեսակներով, ավելացնենք մեր հատուկ պատրաստություն անցած ջոկատայինների(սպեցնազ) թիվը: Դա կտևի մոտ 5-10 տարի:

Այդ ընթացքում ադրբեջանը ոչ թե հզորանալու ա, այլ հակառակը: Չմոռանաք, որ այնտեղ առանց այդ էլ լուրջ տարաձայնություններ կան փոքրամասնությունների և ազերիների միջև:
Ռուսական զորքի Արցախում հայտնվելը թուրքերի սրտով չի: Եվ դա ա պատճառը, որ հրադադարից ժամեր առաջ ՀՀ տարածքում թուրքերը Նախիջևանից ռուսական ուղղաթիռ խփեցին, հույս ունենալով, որ ռուսները պատասխան կր ակ կարձակեն ազերիների վրա, այդ կերպ փորձելով խափանել կնքվելիք պայմանագիրը:

Սակայն քանի որ ռուսները տուրք չտվեցին ու թուրքերի ծրագիրը չիրականացավ, հիմա էրդողանը կատաղած ա ալիևի վրա, ում այդքան զենք, զինամթերք ու մարդուժ ա տրամադրել պատերազմում, բայց ոչինչ չի ստացել: Շուտով էրդողանը դա ալիևի ռեժիմի ու ինչու չէ ամբողջ ադրբեջանի քթից բերելու ա:

Եվ կա նաև ադրբեջանը ապակայունացնող ևս մեկ ուժ: Դա այս ամիսներին ադրբեջան բերված վարձկան-ահաբեկ իչներն են, որոնց մի մասը չի սատկել և չի էլ վերադարձել այն երկրներ, որտեղից եկել էին: Մի խոսքով նրանք հիմա էլ գտնվում են ադրբեջանում և ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի հարավային տարածքներում: Այդ ահաբեկիչները հիմնականում չեն վարձատրվել և շուտով կսկսեն վրեժ լուծել հենց ազերիներից: Առաջիկայում ականատես կլինենք բազմաթիվ տեռ որիստական գործողությունների ադրբեջանի տարածքում, որը չի կարող չնպաստել այդ երկրում անկայունության առաջացմանը:

Մի խոսքով, ինչպես վերևը գրեցի, հիմա մեզ անհրաժեշտ ա հնարավորինս կարճ ժամանակում ուշքի գալ, համախմբվել և լծվել երկրի զարգացման ու հզորացման գործին: Իսկ որ դա մի օր կտա մեզ հնարավորություն վերադարձնելու կորցրածը, չեմ էլ կասկածում: Թուրքը մի լավ խոսք ունի, ասում ա հայի հետին միտքը իմը պետք ա լիներ: Այսինքն հայերը միշտ անում են սխալ բաներ, բայց հետո վերլուծում են ու իդեալական գտնում ճիշտը:

Այ հիմա մենք այդ ճիշտը պետք ա միասին գտնենք, որ հենց այդ ճշտով էլ այս չավարտված պատերազմը հասցնենք հաղթանակի: Քանզի այս պատերազմը ավարտված չէ և կավարտվի միայն, երբ մենք կհաղթենք:
Թող վերջին ամիսներին տեղի ունեցածը մեզ համար լինի սառը ցնցուղի նման մի բան: Հիմա ուշքի գալու պահնա և սխալներից դասեր քաղելու պահը:
#ԼավԼինելուԱ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *