Մի քանի օրով տանն եմ… կան հարցեր, որոնք կարելի ա տալ ու վերհանել մի շարք խնդիրներ, որոնք կարելի ա լուծել։ Օրինակ՝ ինչու՞…Արեգ Սարդարյանի կարևոր հարցադրումները

Արեգ Սարդարյանն իր էջում գրել է. «Տանն եմ Մի քանի օրով։ Շարունակում եմ զինվորական ծառայություն իրականացնել, ինչը ինձ թույլ չի տալիս մի շարք հարցեր բարձրացնել կամ կարծիքներ հայտնել, սակայն կան նաև հարցեր, որոնք կարելի ա տալ և վերհանել մի շարք խնդիրներ,

որոնք կարելի է լուծել։ Օրինակ՝ ինչու՞ բանակը չի տրամադրել բավարար քանակի սաղավարտներ և զրահաբաճկոններ, մասնավորապես՝ պահեստազորայիններին և կամավորներին։ Չի՞ եղել։ Ինչու՞ չի եղել։ Չե՞ նք գնել։ Ինչու՞ չենք գնել։ Չե՞նք արտադրել։ Ինչու՞ չենք արտադրել։ Ես դեռ չեմ շեշտելու էն խшյ տառակ պատասխանը,

որ տվել են որոշ մարդիկ կամավորական կամ պահեստազորային առանձին խմբերի ներկայացուցիչներին, սակայն սա պարզապես խնդիր չի՝ 21֊րդ դարում սա ամոթալի է։ Նույն իրավիճակը եղել է նաև համազգեստի հարցում։ Օրինակ՝ փոքրամարմին և հաղթանդամ մարդիկ կր ակն էին ընկել, Քանի որ իրենց համար համազգեստ չի《ճարվել》։

Բա՞րդ է տվյալները վերցնելն ու շատ արագ համապատասխան քանակի համազգեստ կարելու պատվեր ձևակերպելը։ 2016թ.-ի ապրիլից հետո, գոնե, չենք հասկացե՞լ, որ խրամատների կահավորանքի փոփոխություններ են մեզ անհրաժեշտ։ Այդքան բա՞րդ էր դա կազմակերպելը։ Ասենք, թշ նամին կարողանում է բետոնով ամրացնել իր դիրքերի համապատասխան կառույցները,

մենք՝ չէ՞։ Այսքան տարիների ընթացքում չենք հասկացե՞լ, որ զինկոմիսարիատները պետք է վերապրոֆիլավորվեն և լրիվ նոր տրամաբանությամբ աշխատեն։ Բա՞րդ էր դա անելը։ Մոբիլիզացիոն ուժերի հետ խայ տառակ վատ և սխալ աշխատանքը կարգավորելը, ճիշտ կազմակերպելը էդքան բա՞րդ էր, որ մարդիկ իրենց անտեր էին զգում և բш րոյալքվում, ինչն էլ, մեծամասամբ,

հանգեցնում էր այդքան ծե ծված թեմային՝ փախուստին։ Բա՞րդ էր մեր հրե տանու դիրքերը փոխելը, որ տարիներ Անընդմեջ նույն կետերից չաշխատեին։ Հնարավոր չէ՞ր կապի միջոցների, հեռադիտակների և գիշերային տեսանելիության սարքերի կամ ջերմադիտակների հարցն արագ կարգավորելը։ Լավ, ասենք, դրանք թանկ հաճույք են, բա, օրինակ, քնապարկերը՞ ….ինչու՞ պետք է

էդ հարցը լուծեն քաղաքացիները։ Քողարկող ցանցեր ինչու՞ պետք է գործեն մարդիկ և դա անեն կռ վի ժամանակ։ Ինչու՞ նախապես չենք ունեցել ԲԱՎԱՐԱՐ քանակի, ասենք, տանկի և հրե տանու մուլյաժներ (հատկապես՝ շարժական), որոնք կապակողմնորոշեին թշ նшմուն և մի շարք ԱԹՍ֊երի հшր վшծներ կվերցնեին իրենց վրա՝ թշ նшմուն

պատճառելով հսկայական ֆինանսական վնա սներ։ Ինչու՞ մոբիլիզացիոն զորքերի վերակազմավորումներ չեն եղել տարիներ շարունակ։ Ինչու՞ չեն եղել պատշաճ մակարդակի զորավարժություններ ։ Ինչու՞ նահանջի համար նախատեսված խրամուղիներ և հիմնական գծից հետ առանձին խրամատներ չեն եղել, որ հետ քաշվելիս անձիք պшշտ պանվելու

հնարավորություն ունենան և նահանջը չվերածվի անկանոն փախուստի։ Էս ինչուների Ներքո գտե՛ք ձեր անելիքները։ Էս ինչուների շարքը շա՜տ մեծ է, Սակայն ես նշում եմ միայն ամենապարզերը։ Կարող եք շարունակել փչել Իսկանդերների փուչիկը և ամեն տեղ ասել, թե թուրքը

կռ վող չի, Սակայն եթե մեր ողջ ռեսուրսը չօգտագործենք մեր պետության պшշտ պանունակության բարձրացման համար (իսկ դա արդեն միայն բանակի հարցը չի) , հաջորդ կռ վից հետո մենք ստիպ վшծ ենք լինելու փոխել մեր անձնագրերը։ Մենք դեռ պшշտ պանելու, հզորացնելու պետություն ունենք։ Մենք դեռ վերադարձնելու հողեր ունենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *