Պատերազմը մեզանից տարավ մեր ամենամտերիմ մարդկանց: Հերոսներ դարձան շատ հայորդիներ, որոնց մասին պետք է իմանա, ճանաչի յուրաքանչյուր հայ: Այս անգամ Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Հայկ Ալեքսանյանին, ով կյանքի գնով պաշտպանել է հայրենիքը, ում արիության շնորհիվ այսօր ապրում ենք մենք:
Հայկի մասին մեզ հետ զրույցում պատմեց նրա նշանածը` Լիլիթ Մեժլումյանը: «Իմ նշանածը` Հայկ Սամվելի Ալեքսանյանը զո հվել է պատերազմում։ Օրեր շարունակ ղեկավարել է 3 դիրք և չի թողել թշնամին դիրքը գր-ավի։ Հրետանավոր էր ու հենց հրետանավորի օրը նրա հուղարկավորությունն էր։
Իր զինվորները եղել են անվնաս, մինչ Հայկի վիր ավորվելը: Նրա բոլոր հաշվարկները` հազարավոր ար-կերի եղել են անվրեպ: Նա օրեր շարունակ չի թողել թուրքը գր ավի դիրքերը: Այս տեսարանի ու նմանատիպ այլ տեսարանների «հեղինակը» Հայկն է։
Հայկը դպրոցում գերազանց է սովորել: Համալսարանն էլ ավարտել է կարմիր դիպլոմով: Փոքր ժամանակ քեռին գումար է տվել, որ սնիկերս գնի։ Գումարը պահել, տետր է գնել… Միշտ ուսումն է կարևորել, գիրք էր կարդում ու ինքնակրթվում:
Հայկը շատ էր սիրում ազգագրական պարեր։ Բոլոր պարերին տիրապետում էր։ Գիտեր, թե իմաստային ինչ նշանակություն ունի ամեն շարժում, թե ինչպես պարել։ Ամենասիրելի պարը յարխուշտան էր։ Ուզում էր, որ բանակում զինվորները ռազմապարեր սովորեին:
Հայկի տանը մի բլոկնոտ եմ գտել, որտեղ ինքը գրառումներ էր արել։ Մայիսի 1-ին կանխազգացել էր սպասվելիք պատերազմը։ Հայկը շատ Նժդեհական էր։ Կարծես Նժդեհի որդին լիներ` ոչ Նժդեհից ծնված։ Գրառումներից կարելի է ենթադրել, որ Հայկը ընտրյալ էր` հայ ժողովրդի պատմությունը կերտելու համար։
Հայկն ուզում էր ընտանիք ունենալ։ Երեխաներ… առաջնեկը աղջիկ էր ուզում լիներ։ Ասում էր` տղաներ շատ ունեմ, նկատի ուներ իր զինվորներին։ Ուզում էր երեխաները քնելուց առաջ Կոմիտաս լսեն։ Սիրում էր հայն ու Հայաստանը։ Ու այն ամենը, ինչը հայն է ստեղծել։
Հայկը բացառիկ էր… Երևանում խոսում էր երևանցու բարբառով, Գյումրիում` գյումրեցու բարբառով, Վայքում` վայքեցու բարբառով։ Սա էլ է Հայկը գծել… անավարտ մնաց մեր տոհմածառը… մեր սերն ու նպատակներն անավարտ մնացին:
Մեջբերումը Հայկի հուշերից՝ «Վեր ճակատագրից, ասել է՝ մոտ Աստծուն, ասել է՝ անմ-ահ լինել, ինչպես ինքը՝ Նժդեհը, վեր լինել երկրային անկարևոր խնդիրներից, վախերից, անցողիկից, անհաճույք հաճույքներից, անիմաստ տագնապներից»»,— եզրափակեց Հայկի նշանածնը: