Նիկոս Նիկոլայիդիսը գրել է. Ուզում եմ մի բան պատմեմ պատերազմի ժամանակաշրջանից, որն ինձ ցնցել ա։ Էնպես էր ստացվել որ ինձ ու իմ գործընկերներին գործուղել էին Ստեփանակերտ՝ աջակցելու էնտեղի ԱԻՆ-ի աշխատակիցներին քաղաքի բնակչությանը սնունդ բաժանելու հարցում։
Թե ովքեր եւ ինչեր են արել էնտեղ, դա առանձին պատմություն ա, դրան մի օր կանդրադառնամ։
Էնպես ստացվեց, որ գնացինք Մարտակերտի պոստեր զինվորներից մեկին տեսակցելու։ Էդ պոստում մի պարսկական մզկիթ կար, մինչ տղեքի հետ խոսում էինք, օդային տագ նապ տվեցին, իջանք էդ մզկիթ
պատսպարվելու, ներսում քնած տղեքը ելան քնից, Ես զարմացա, նկատեցի, որ սպա է ու հարցրեցի-էս ի՞նչ ա եղել -ոտքս ջար դվել ա ,-ժպիտով ասաց հերոսը – բա խի՞ չես իջնում բուժկետ։ պատասխանեց՝ -ես էսպես էլ եմ անում իմ գործը։ Զինվորները հիվանդանում են, բուժումը ջա րդած ոտով էլ կարող եմ տալ։
Հերոս բժիշկը ցնցել էր ինձ, ոտքը ջար դվել էր պայ թյունի ժամանակ՝ ալիքի շպրտ ելուց, բայց իր դիրքը չէր թողնում, քանի որ համարում էր, որ զինվորներն ունեն նրա կարիքը։ Այ էս տեսակ սպաներ ունենք, որոնք պարզապես հերոսներ են, բժիշկ հերոսի ժպիտը երբեք չեմ մոռանա, հուսով եմ հիմա առողջացել է։ #մարդկային #արժեքներ որոնք չեն վերանում