Քո ծննդյան օրը քեզ տվեցի իմ ձեռքը եւ սիրտը (նշանվեցինք)։ Կատարվեց քո վերջին ցանկությունը, այն է… Արցախում նահատակված Արամայիսի նշանածի անչափ հուզիչ գրառումը

Լիլիթ Ադիլխանյանը գրել է. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍՈՒՐԵՆԻ: 26.09.1992-08.11.2020
Կապիտան, բժիշկ, բժշկական ծառայության պետ, իմ արևսսս, իմ կյանքի հերոս։ Հերոսացար՝ հանուն հայենիքի։ Հերոսացար մեզ քեզանից թողեցիր անմ ահ հիշողություններ։

Դու ինձանից (քո նշանածից, Լիլիթիկից, կյանքից, արևից), ծնողներիցդ ու քույրիկիցդ զատ գերադասեցիր հայրենիքին։ «Լիլիթիկս չլացես դու ուժեղ աղջիկ ես չղզիկանաս ,չտզաս, դու մենակ սպասի գալու եմ մեծ հարսանիք ենք անելու ու շատ երջանիկ ենք լինելու։»

Քո ծննդյան օրը քեզ տվեցի իմ ձեռքը եւ սիրտը (նշանվեցինք)։ Կատարվեց քո վերջին ցանկությունը։
Ու հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը։ Առաջիններից էիր, որ գնացիր պատերազմ։ Քեզ հանդիպած փորձանքներից հրաշքով փրկվեցիր, հազարավոր կյանքեր փրկեցիր, շատերին նոր կյանքի հնարավորություն տվեցիր,

բայց վերջին 40-րդ օրը քեզ հանդիպած չարաբաստիկ ա կանը որոշեց քեզ մեզանից վերջնական բաժանի։ Զո հվեցիր ու անմա հացար ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԾ ՈՒ ԻՄ ՍՐՏԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴ։ Քեզ հետ տարար մեր երազանքներն ու նպատակները։ Աստված ջան ԻՄ ՄԱՅԻՍԻՆ լավ նայի լույսի ու փառքի մեջ պահի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *