Հոկտեմբերի 4-ին ընկել էր շրջափ шկման մեջ, բայց Աշոտը վի րшվոր էր և տղաներին ասել է մորը փոխանցեն հետևյալ խոսքերը…Ինչ է պատմում զո հվшծ հերոսի մայրը

2001 թ.-ի հուլիսի Չորսին Երևանում ծնվեց Աշոտ Սարդարյանն ու, ընդամենը, 19 տարեկանում զո հեց իր կյանքը՝ հանուն հայրենիքի պшշտ պանության: Աշոտը դժ վшր ծնվեց, սակայն մш հից փրկվեց ու մայրը պшտ երազմի օրերին հույս էր փայփայում, որ եթե տղան մեկ անգամ մш հին հաղթել է, այս անգամ էլ կհաղթի. «Համեստ և

հանգիստ անձնավորություն էր։ Ոչ մի անգամ իրեն չէր ցուցադրում և միշտ զիջող էր։ Բայցև համառ էր իր նպատակներում։ Ավելի շատ ինքնազ ոհ բնույթ ուներ: Աշոտս մեր ընկերն էր: Ամեն բան անում էր, որ մեզ ուրախացներ, մեր թև և թիկունքն էր Աշոտը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում պատմեց հերոսի մայրը՝ Հասմիկ

Սարդարյանը: Աշոտը դաշնակահար էր, շատ էր սիրում նվագել։ Նա իր արվեստի աշխարհը ուներ։ Շատ Գեղեցիկ էր Փորագրում. «Որդիս լռակյաց էր, քչախոս։ Երբեք ոչ մեկի չէր մերժում օգնության հարցում։ Տանից դուրս գալ էդքան էլ չէր սիրում, ինքնամփոփ էր։ Աշոտիս ձեռքով արված գործերը

հուշ մնացին մեզ»,- ցш վով շեշտեց Հասմիկ Սարդարյանը: Աշոտի մեջ սերը դեպի հայրենիք ու հայրենասիրություն սերմանել է իր հայրը՝ Հարություն Սարդարյանը, որը 1993-1994թթ.-ին ևս մասնակցել էր պատ երազմին. « Ամուսինս միշտ ոգևորում էր Աշոտին, Աշոտն էլ սիրով բանակ գնաց, ավելի մեծ հետաքրքրվածությունով։ Ասում էր՝ յուրաքանչյուրը մի

բան է պատմում բանակից, սակայն ես պիտի իմ աչքով տեսնեմ»,- ասաց տիկին Հասմիկը։ Մեծ հետաքրքրասիրությունը և հայրենիքի սերը սրտում Աշոտը 2020թ.-ի հունվարի տասնիննին ծառայության անցավ Մատաղիսում։ «Նույնիսկ պшտ երազմի ընթացքում, տանեցիներին քաջալերում էր՝ ասելով՝ հեսա կպրծնի կգամ։ Եւ դա ասում էր այն

ժամանակ, երբ ես հեռախոսի հակառակ կողմից լսում էի հրթ իռների պшյ թյունի ձայները»,- վերհիշում է մայրը։ Մայրիկի խոսքերով՝ Աշոտի մոտ ծառայության ընթացքում ամեն ինչ լավ էր, ուղղակի, անչափ շատ էր ցանկանում արձակուրդ գալ, շա՜տ էր կարոտել։ Թե ժ գոտիներում թշ նшմու դեմ մшր տնչելով՝ Աշոտը վի րшվորում է ստանում և

տեղափոխվում հոսպիտալ: Չնայած նրա վի րшվոր լինելուն, ինչպես շեշտում է հերոսի մայրը, Աշոտին միայն 1 միտք էր անհանգստացնում. «Տղաս զանգահարեց ինձ և ասաց՝ մա՛մ, աչքերս բացել եմ և առաջինը ձեռքերիս եմ նայել, հո չեն վնш սվել։ Միշտ աղոթում էի, որ հանկարծ ձեռքերիս բան չլինի, որ գամ ու նվագեմ» ,- վերհիշեց տիկին Հասմիկը։ Երբ Աշոտը վի րшվոր հոսպիտալում էր,

տեղեկանում է՝ մորաքրոջ որդուց՝ Դանիելից լուր չկար։ Եվ նա, լինելով վի րшվոր, կրկին բարձրանում է դիրքեր՝ եղբորը փնտրելու. «Ինձ հետ զրույցի ընթացքում Աշոտս ասաց՝ պետք է գնամ, գտնեմ ախպորս: Եվ միայն զո հվելուց հետո գտան իրար՝ Եռաբլուրում»,- ցш վով նշեց Աշոտի մայրը։ Տղայի հետ մայրը վերջին անգամ խոսել է նոյեմբերի

երեքին: Տղան ուրախ ձայնով էր խոսել մայրիկի հետ. «Ինձ ասաց՝ մա՛մ ջան, կարծես թե վերջը մոտ է, հենց ավարտվի պшտ երազմը, հաստատ արձակուրդ կգամ, շա՜տ եմ կարոտել»,- նշեց տիկին Հասմիկը։ Հերոսը հոկտեմբերի չորսին ընկել էր շրջափ шկման մեջ, նրանք հետ նահանջի հրաման են ստանում, սակայն Աշոտը վի րшվոր էր ու տղաներին ասում է, որ իրեն թողնեն, գնան. «Ասել է՝ տղե՛րք, ես էլ չեմ կարողանում վազել, ես

կպահեմ, դուք գնացեք, միայն մորս կասեք կներես…»,- մեծ ցш վով ընդգծեց Աշոտի մայրը՝ ավելացնելով. «Փամ փուշտները վերջացնելուց հետո վերցրել է նռ նшկներն ու սպասել թշ նшմու զորքի մոտենալուն։ Սակայն մինչ այդ, հրթ իռшյին шր կ է պшյ թել իր և թշ նшմու միջև։ Ընկերները մոտեցել են Աշոտին ու ձեռքերի միջից հանել են նռ նшկները»,- եզրափակեց Աշոտի մայրը։ Զվարթ Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *