Տագն ապի օրը Հայկն առավոտյան արթնացել է, վերցրել է օծանելիքը լցրել է իր և մյուս զինվորների վրա… ասել են՝ Հայկ, ի՞նչ ես անում, տագ նապ է, ասել է… ո՞վ է արեւի համբույրին արժանացած 19-ամյա հերոսը

Հայկ Հարությունի Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, չորս ամիս անց զորացրվելու էր. ծառայում էր Հադրութի զորամասում: 19-ամյա հերոսն ու իր զի նակից ընկերները քաջաբար մար տնչել են, թե ժ կետերում: Հայկ Սահակյանը զո հվել է հոկտեմբերի մեկին, զի նակից ընկերոջ՝ Մխիթարի հետ միասին կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ՝ Ալբերտի համար՝ փրկելով նրա կյանքը։

«Խաղաղասեր, զուսպ, համարձակ, ազնիվ, արդարամիտ, նրբանկատ եւ ժպտերես»,- հենց այս հատկանիշներով է նկարագրում իր զարմիկին արցախյան պատերազմում քաջաբար զո հված 19-ամյա Հայկ Սահակյանի (Ռիժիկի) քեռին՝ Արմեն Հովհաննիսյանը:

«Հայկը շատ խորը անձնավորություն էր և ինքնարտահայտման բազում ձևեր ուներ: Հոգատար էր, նվիրված… Հայկը խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս համար նվերներ էր գնում:
Փոքր էր, ուզում էր սիրելիի՝ Լուիզայի համար նվեր գնել, որ ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել: Աշխատասեր եւ հասուն մարդ էր:

Հայկն ու Լուիզան համադասարանցիներ էին ու իրար դպրոցական տարիներից էին սիրում: Ծրագրեր ունեին, որոշել էին նշանվել Հայկի զորացրվելուց հետո …մատանիներն էին ընտրել, անգամ որոշել էին՝ ով ինչ պիտի հագնի: Վերջին օրերին, երբ Հայկը խոսել է Լուիզայի հետ, Լուիզան ասել է՝ խոսք տուր, որ կգաս: Հայկը ասել է՝ խոսք չեմ տալիս, որովհետև կռ իվը, թե ժ է, բայց հետո ասել է՝ չկասկածես, հետ եմ գալու, որ մենք վերջնականապես միասին լինենք:

Հայկին կարելի էր միշտ կարդալիս տեսնել, կարդում էր այն, ինչը հետաքրքիր էր, ինքը չէր տեղավորվում դպրոցական դասերի սահմաններում, սիրում էր ընդլայնել իր գիտելիքները: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել:

Հայկը հետաքրքրասեր էր, ինքը բաց էր աշխարհի և մարդկանց առաջ: Չէր սիրում մարդկանց քննադատել, պիտակավորել. ինքը միշտ փորձում էր հասկանալ մարդու տեսակը: Չէր սիրում դատ ապարտել մարդկանց, նա հիշեցնում էր բոլորին, որ իրենք դա տավոր չեն:

Ընկերներին, ծանոթներին ու անգամ անծանոթներին եթե մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Անգամ բակի կատուներին էր կերակրում, ինքը բակի կատուների կերակրողն էր, ու Հայկի հուղ արկավորությունից հետո, որ մենք եկանք տուն, քրոջս տան դռան առջև կատուներ էին հավաքվել… չգիտեմ՝ ինչ էին զգացել…

Հայկն անչափ կատակասեր էր, անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Թևը կոտ րվել էր, ինքը ժպիտով ասում էր, որ ցավում է: Ինքը լացել, տխրել չգիտեր, ոչնչից չէր հուսահատվում: Հայկը ասում էր՝ քեռ, հլը ասա, ո՞վ է աշխարհի ամենասիրուն տղան, ես քեզանից սիրուն եմ, չէ՞, ու ծիծաղում էր…

Բարձրահասակ էր, սպիտակամաշկ, ուներ շատ մեծ ու սիրուն նշաձև աչքեր, պեպեններ ուներ. նեղվում էր, ասում էր՝ քեռ, ի՞նչ անեմ, որ պեպեններս չերևան (փոքր տարիքում կաշկանդվում էր), իհարկե վերջում սիրեց իր պեպենները և հաշտվեց դրանց գոյության հետ: Տատիկը միշտ ասում էր՝ Հայկ ջան, մի նեղվիր. դա արևի համբույրն է:

Հայկին Ռիժիկ էին ասում՝ մազերը կարմիր էր և խիտ, արև տղա էին ասում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հայկի քեռին: Նրա խոսքով՝ եթե Հայկի ներսում ինչ-որ բան էլ կատարվում էր, ինքը դա թաքցնում էր, չէր սիրում որևէ մեկին անհանգստացնել: «Անգամ մար տի ծանր պահերին ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, դուխով առաջ ենք գնում:

Տագն ապի օրը Հայկն առավոտյան քնաթաթախ արթնացել է, վերցրել է օծանելիքը լցրել է իր և մյուս զինվորների վրա… ասել են՝ Հայկ, ի՞նչ ես անում, տագ նապ է, ասել է՝ ախպեր, բա որ գ երի ընկնենք, չեն ասի՝ էս փնթիներն ովքեր են: Հայկին բոլորը սիրում էին, ինքը խաղաղություն էր բերում, կարողանում էր թ եժ իրավիճակները հարթել, նվիրված ընկեր է եղել:

Երբ իրենց հրամանատարը վիրա վոր է եղել, տղերքը սոված են եղել, ինքը իր ընկերների հետ ոտքով 4 ժամ գնացել և 4 ժամ էլ հետ է եկել, որ տղերքին ուտելիք բերի, և այդ ճանապարհին շատերը գնացել ու հետ չեն եկել: Ինքն իր ընկերների հետ թե ժ մար տերին է մասնակցել:

Հայկը ոչ մի րոպե չի հանձնվել, ու ինքը Մխիթարի հետ փրկել է մյուս ընկերոջ՝ Ալբերտի կյանքը: Ալբերտը վիրա վորված է եղել, իսկ Հայկն ու Մխիթարը մարմնով կենդանի վահան են դարձել Ալբերտի համար:

Վերջերս սահմանից վերադարձած տղան պատմում էր, որ զո հվելուց առաջ Հայկը զո հված կամ վիրա վոր տղերքին գրկելով բերել է դիրքերին մոտ, որ ամեն զինվորի մարմինը հասնի իր հարազատներին… շատ էինք հուզվել դրանից»,- պատմում է հերոսի քեռին: Հայկը նվագում էր ջութակ և կոնտրաբաս, փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում, կոնսերվատորիայի փոխարեն որոշել էր սովորել պոլիտեխնիկ համալսարանում:

«Ասում էինք՝ գնա համալսարան, ուսումդ կավարտես, հետո կգնաս բանակ… ասաց՝ ես պարտք ունեմ կատարելու: Բանակ գնալուց առաջ գրառում էր կատարել՝ կմեռ նեմ հանուն ձեզ»:
Հերոսի քեռին պատմում է, որ Հայկը եղբորը՝ Գևորգին, բանակ գնալուց առաջ ասել է. «Երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես, ես էլ որ ամուսնանամ, տղա ունենամ, անունը Գևորգ կդնեմ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *