Նիկոլին չսիրողները ոչ թե չեն սիրում Նիկոլին, որովհետեւ Նիկոլը վատ վարչապետ է կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ հողերը հանձնեց, այլ…Ռեգինա Պրազյանի գրառումը

Ռեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Նիկոլ Փաշինյանին չսիրողները. Մարդիկ, ովքեր չեն սիրում Նիկոլ Փաշինյանին։ Այսօր կգրեմ 1-ին խմբի մասին. Լրագրողներ, խմբագիրներ, մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի լրագրող ու խմբագիր եղած տարիներին աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ. (Աղասի Ենոքյան,

Արմինե Օհանյան «Հրապարակի Արմինե», Սաթիկ Սեյրանյան, Նաիրա Զոհրաբյան, ու այլոք). Այս մարդիկ ոչ թե չեն սիրում Նիկոլ Փաշինյանին, քանի որ Նիկոլը վատ վարչապետ է կամ, որ Նիկոլը պար տվեց այս պատ երազմում, կամ Ոնց իրենք են սիրում ասել՝ հողերը հանձնեց, այլ այս անձիք չեն սիրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու 1-ին

իսկ օրվանից, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չէր էլ հասցրել որպես վարչապետ ինչ-որ բան անել կամ չանել։ Այս անձիք արդեն ոչ թե չէին սիրում Նիկոլին այլ պարզապես ատում էին նրան։ Այժմ հասկանանք թե ինչու. Նրանք ամենալավը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը իր կյանքի ընթացքում կյանքում գումարով նյութ չի գրել, կամ երբեք փող չի վերցրել՝ինչ-որ մեկի մասին նյութ չդնելու համար, իրենք դրանում

պարզապես համոզված են։ Կարող է որ, օրինակ, նրանք աշխատելով «Հայկական Ժամանակում»,իրենք են ինքնագլուխ, առանց Նիկոլ Փաշինյանի իմացության, փող վերցրել այս կամ այն օլիգարխից, որևէ պաշտոնյայից ու նյութ գրել կամ չեն գրել, սակայն իրենք վստահ են եղել, որ Նիկոլը Այդպիսի բան երբեք թույլ չէր տա՝ ոչ իրենց, ոչ էլ ինքն իրեն։ Այս անձիք ներքին համոզմունք են ունեցել, որ

ճիշտը այլ է, պիտի լավ լինել ինչ-որ պաշտոնյայի հետ, որ կարողանաս գործերդ կարգավորել, ու լրագրողից լինել քաղաքական գործիչ, պատգամավոր, որ պիտի գումար վերցնել ինչ-որ օլիգարխից, որ կարողանաս թերթ կամ կայք պահել՝ կատարելով այդ մարդու հրահանգները։
Նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, հենց այդպես են հասել հաջողության՝ լինելով քաղաքական գործիչ կամ

թերթի խմբագիր։ Եվ Նիկոլ Փաշինյանը, չլինելով իրենց պես , պահելով իր սկզբունքայնությունը, հասնում է հաջողությունների։ Նրանք շատ լավ գիտեն որ Նիկոլ Փաշինյանը այպիսին է եղել և հիմա էլ այդպես է ապրում Ու աշխատում,իսկ իրենք շարունակում են կախվածության մեջ լինել այս կամ այն օլիգարխից կամ նախկին պաշտոնյայից՝ ով

ֆինանսավորում է իրենց։ Եվ հենց սա էլ նրանք չեն կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, հենց դա չեն կարողանում ներել իրենք իրենց։ Նրանք երազում էին կամ երազում են որ Նիկոլ Փաշինյանը ձախողի, նրանք համաձայն կլինեին կամ համաձայն են, որ այդ ձախողման գինը շատ թանկ լինի, միայն թե իրենք վստահ լինեն, որ իրենց ընտրած ճանապարհն է

ճիշտ։ Յուրաքանչյուրս էլ շատ լավ գիտենք, տեսել և տեսնում ենք, թե ոնց և ինչի համար է պшյ քшրում Նաիրա Զոհրաբյանը, որ նրա գործողությունների մեջ չի եղել ու չկա սկզբունքայնություն։Ծրարների ջանը սաղ լինի, թեկուզ 1-2 անգամ էլ աչքի տակ կապտուկով կհայտնվի հասարակության առաջ, սակայն դե կարևորը ապրուստի միջոցը կա ու կա։

Բոլորս էլ շատ լավ նկատում ենք «Հրապարակ» օրաթերթի ակնհայտ պատվերով նյութերը, սակայն կարևորը խմբագրի ու լրագրողների փորը կուշտ լինի։ Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք այս կամ այն ընդդիմադիր գործչի հարցազրույցնենրը և ելույթները, որոնք եթե գտնենք և համեմատենք այդ մարդկանց տարիներ առաջ արած հայտարարություններին,

ուրեմն ոչ մի ընդհանուր բան չկա նրանց այսօրվա ասածներում։ Եվ այո՜,այդ մարդիկ այսօր միայն երկու հարց են լուծում։ Ցանկանում են իրենք իրենց ներսում համոզվեն որ առանց ՏԵՐ ունենալու հնարավոր չի հասնել հաջողության ու այդ միջոցով իրենց կուշտ փորը ապահովել։ Նրանք ամենալավը գիտեն,որ Նիկոլ Փաշինյանը հիմա ո’չ կաշառք է

վերցնում, ո’չ ինչ-որ բիզնեսների մեջ մաս ունի, ո’չ էլ միլիոններ է կուտակում։ ՆՐԱՆՔ ԴԱ ԱՄԵՆԱԼԱՎԸ ԳԻՏԵՆ։ Ու գիտեն մի բան, որ եթե իրենք լինեիր Նիկոլ Փաշինյանի տեղը՝ հիմա միլիոններ էին կու տակել!!! Հ.Գ նրանք այժմ էլ երազում են, որ Ֆրանսիայի նախագահը չճանաչի Արցախի անկախությունը և դրա մե ղшվորությունը դնեն Նիկոլ Փաշինյանի վրա!!!»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *