«Որքան էլ Ձեզ դուր չգան այս խոսքերը՝ պետք է դրանք լսեք. կարճ ժամանակ անց ադրբեջանցիները կապացուցեն, որ…». «Պուտինի» բացատրական նամակը` Զորի Բալայանին

Հարգելի՛ Զորի Հայկի, Ուղիղ յոթ տարի մեկ ամիս առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 24-ին, հրապարակել էի Ձեր՝ ինձ ուղղված նամակի պատասխանը: Ելնելով այն իրողությունից, որ այս օրերին հազարավոր նամակներ եմ ստանում Արցախում, ՀՀ-ում և իմ երկրում ապրող Ձեր հայրենակիցներից և այն հանգամանքից, որ տեխնիկապես անհնար է պատասխանել բոլորին հատիկ առ հատիկ, որոշեցի բոլորի պատասխանը խտացնել ստորև ներկայացվող տողերում և ուղարկել Ձեզ:

Հարգելի՛ Զորի Հայկի, Ձեր հայրենակիցների մի մեծ խումբ ինձ մեղադ րում է պատերազմի ժամանակ հայ ժողովրդին մենակ թողնելու, իմ զորքով եւ զեն քով կա՛մ չօժանդակելու, կա՛մ ուշացմամբ օժանդակելու մասին, ինչի արդյունքում ադրբեջանցիները հաղթեցին: Ձեր հայրենակիցները խստորեն դա տապարտում են ինձ և մեղ ադրում, որ ես չեմ գիտակցել տարածաշրջանում ՌԴ շահերը և պատճառ եմ հանդիսացել, որպեսզի թյուրքական գործոնն Անդրկովկասում ամրանա:

Գիտե՞ք, Զորի Հայկի, այստեղ ցանկանում եմ մեջբերել նախորդ նամակումս արտահայտած այն միտքը, ըստ որի՝ ես յուրաքանչյուրի նամակում տեսնում եմ այն վախի, այն սար սափի զգացումները, որ արտահայտել են Ձեր իսկ հայրենակիցները՝ կապված թուրք-ադրբեջանական վտա նգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստ իպել նամակում արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազր կման ու ցեղաս պանության պատմությունը:

Զորի Հայկի, ինձ, այս ամենով հանդերձ, ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստի պել ձեզ՝ գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե ձեզ համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե ձեզ պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց ոչ թե Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թ. հերոսամար տում ընկած հայ զինվորների արյ ան հենքի վրա:

Կամ 1991 թ. Արցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի՝ Մ. Գորբաչովին ուղղված նամակների, այլ շուրջ 7 հազար զո հված հայ ազատամար տիկների շնորհիվ: Շարունակելով նախորդ նամակումս արտահայտած միտքս. խնդրում եմ, հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բո ղոքը զեն քերի մեջ ամենաթույլն է, և մի՛ մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք՝ ռուսներս, կայսերական շահեր:

Հարգելի՛ Զորի Հայկի, Այն, որ հասարակ մարդիկ, զո հվածների ծնողները, թեկուզև գիտնականներն ու գործարարները կամ այլ ազդեցիկ մարդիկ իրենց նամակներում փորձում են ինձ բացատրել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, փորձել կամ փորձում են դրանով իսկ դր դել ինձ՝ ժամ առաջ հասնել օգնության կամ փրկել Արցախն ու իրենց որդիներին, դա, իհարկե, ծիծաղելի, սակայն ինչ – որ

տեղ հասկանալի ու բացատրելի է ինձ համար. այդ մարդիկ պարզ եւ շիտակ մարդիկ են, ոչ դիվանագետներ կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք: Բայց այն իրողությունը, որ այդ նույն վարքագիծն է ցուցաբերել պատե րազմի գրեթե ամբողջ ընթացքում նաև Ձեր երկրի ղեկավարը՝ դա արդեն ինձ համար ծիծաղելի, իսկ ձեր ժողովրդի համար՝ մեծագույն ողբերգություն է: Պատկերացնու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը, հարգելի Զորի Հայկի. մոլորակի խոշորագույն պետության ղեկավարին փորձում է դասեր տալ մի փոքրիկ երկրի դեղին մամուլի չկայացած խմբագիր՝ «բացատրելով» ինձ, թե ինչու ու ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում Ռուսաստանը:

Հարգելի Զորի Հայկի, Ի դեմս հայ ժողովրդի՝ դիմում եմ Ձեզ՝ վերջին անգամ հիշեցնելով. Ռուսաստանը երբեք չի ուշանում՝ իր շահերի տեսանկյունից, նա, ցավոք, ուշանում է ձեր պատկերացումներում: Ես արդեն ասել էի Ձեզ. չկասկածե՛ք, որ մեր զորքը մի օր անգամ չի մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը՝ մնալու ենք այնտեղ, եթե անգամ Ձեր հայոց հողում բնակվեն Ջորջ Սորոսի ծրագրերի 3 մլն ներկայացուցիչներ:

Զորի Հայկի, Դուք 2013 թ. գրված Ձեր նամակում հիշատակել էիք Գյուլիստանի պայմանագիրը, որով Արցախն անցավ Ռուսաստանին, իսկ արցախա-ադրբեջանական վերջին պատե րազմում Արցախի նախագահի՝ ինձ ուղղված նամակում նշված է, որ մեկ հարյուրամյակից ավելի (19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ.) Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում:

Գիտեք, Զորի Հայկի, ես հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ, որ իրադրություններն են պարտադրում գրել նման ոչ պատվաբեր նամակներ, և այդ առիթով իմ արձագանքից առաջ կցանկանայի մի քանի դիտարկում կատարել՝ վերահաստատելով այն ամենը, ինչը գրել էի սրանից ուղիղ յոթ տարի առաջ: Ցավոք, այսօր տառացիորեն իրականացավ այն, ինչի մասին ես զգուշացրել էի այն ժամանակ:

Զորի Հայկի, Իմ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցել Արցախի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Այն ժամանակ ես նշել էի այն լրջագույն տարբերությունը, որի արժեքը Դուք այդպես էլ չգիտակցեցիք: Դեռ յոթ տարի առաջ նշել էի՝ Արցախը պաշտ պանում է Արցախի Պաշտպանության Բանակը՝ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուր տեղակայված են ռուսական զորքերը:

Ես հիշեցնեմ, որ և՛ պետականության կայացման, և՛ միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անառարկելի էր: Ես նշել էի, որ առայժմ չեմ ցանկանում զոր քեր տեղակայել Արցախում: Ավելին՝ բառացիորեն զգուշացրել էի, որ, այդուհանդերձ, եթե հայերդ շարունակեք չբնակեցնել Արցախը, չհզորացնել այն, շարունակեք արևմուտքի քա յքայիչ դրամաշնորհներով մուկ ու կատու խաղալ մեր աչքի առջև, ինչի պատճառով մի օր Արցախը դառնա անպաշտպան, ես կմտածեմ այդ մասին:

Զորի Հայկի, հիշու՞մ եք իմ այս տողերը. «Եվ այդ ժամանակ ֆիզիկապես կլինի Արցախը, բայց Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին»: Ես խորապես ցավում եմ, որ եղավ այն, ինչի մասին զգուշացրել էի, բայց, ինչպես ասում են, նետն արձակված է, և այն անհնար է հետ վերադարձնել:

Այժմ Արցախում ռուսական դրոշն է, այն է՝ այստեղ այլևս ոչ թե հայկական, այլ մեր կայսերական շահերն են: Ձեր ղեկավարության քայլերի պատճառով, ինչի մասին ստորև կխոսեմ, դուք չկարողացաք անգամ Խորհրդային Ղարաբաղը պահել, և այժմ ստիպված ենք Արցախ ասելով հասկանալ մի փոքրիկ բեկոր, որտեղ անունով հայկական է միայն պատմությունը, մշակույթն ու Ռուսաստանի ձեռքերին նայող Ձեր հայրենակիցների մի թշվ առ հատված:

Ուրիշ ոչինչ: Արցախ ասելով այլևս հասկանում ենք ոչ թե հայկական պետություն, այլ ՌԴ կայսերական շահերի նոր հենարան: Որքան էլ դաժան հնչի՝ այլևս Արցախ գոյություն չունի, Զորի Հայկի, և Ձեր հայրենակիցների արյամբ ձեռք բերված Ձեր հայրենիքն ավելի քան 25 տարի հետո նորից խլվ եց ձեզանից: Իսկ ինչու՞ եղավ այդպես: Հարցրե՞լ եք ինքներդ Ձեզ և ուրիշներին:

Զորի Հայկի, Ես վերևում ամենևին ոչ պատահական գործածեցի «հայրենիք» բառը: Իսկ ի՞նչ է այն իրականում, և Արցախն իր, Ձեր որակմամբ՝ ազատագրված տարածքներով, արդյո՞ք ձեր հայրենիքն էր: Գիտեք, Զորի Հայկի, ես հասկանում եմ, որ Դուք հիմա կժպտաք և կասեք՝ խենթ եմ կամ ծաղրում եմ Ձեզ, քանի որ ինչպե՞ս կարող էի չիմանալ հայերիդ պատմությունը, այդ տարածքներում հայկական բազմահազարամյա քաղաքակրթության տեղի ու դերի մասին և անել նման հայտարարություններ:

Գիտեք, Զորի Հայկի, հողը նրանն է, ով ապրում է այնտեղ: Նախորդ նամակում ես արտահայտել էի իմ զարմանքն առ այն, թե ինչպես կազմալ ուծված տասը հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց, երբ 70 հազարանոց կազմալ ուծված սիրիահայ համայքից նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ:

Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ՝ բոլոր երկրների պարագայում: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, բայց դուք այն ձեր հայրենիքը համարելու հիմքերը սա սանել եք ձեր իսկ վարքագծով: Դուք այս ողջ ընթացքում գերադասել եք ապրել Եվրոպայում, ամերիկյան երկրներում, անգամ Ռուսաստանի հեռավորարևելյան սառույցների վրա կամ տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում:

Դուք սիրում եք երազել հայրենիքի մասին, գեղեցիկ երգեր գրել Մայր Արաքսի մասին, սակայն երբ այն ձերն էր, չփարվեցիք նրան: Այս 25 տարիների ընթացքում Ձեր հայրենակիցներից քանի՞սը եկան ապրելու շուրջ 120 կմ ձգվող Մայր Արաքսի ափին, այն տարածքներում, որոնք օրերս նվաճեց Ադրբեջանը: Դուք սիրում եք երգել «Արասքսից այն կողմ» հայրենիքի մասին, սակայն գերագույն անտարբերություն կար ձեր մեջ «Արաքսից այս կողմ» 25 տարի ձերը եղած դրախտային հայրենիքի նկատմամբ: Ես զարմանում եմ՝ ինչու՞ է այդպես:

Զորի Հայկի, Որքան էլ Ձեզ դուր չգան այս խոսքերը՝ պետք է դրանք լսեք. կարճ ժամանակ անց ադրբեջանցիները կապացուցեն, որ Արցախն իրենց հայրենիքն է: Իսկ դրա համար շատ պարզ մի քայլ է հարկավոր. գալ և զանգվածաբար բնակեցնել այն վայրերը, որոնք դուք ամայի էիք թողել տասնամյակներ շարունակ: Այն վայրերը, որոնք «հայրենիք» կոչելով և դրա մասին երգելով՝ հանդիսացաք նրա սոսկ զբոսաշրջիկը:

Աստված բոլորիս առողջություն տա, և ես Ձեզ կգրեմ նաև մի քանի տարի անց, երբ մենք, դուք, ողջ աշխարհն ականատեսը կլինի ձեզ համար դաժան մի իրողության. Արցախը, որի մեծագույն մասն անցավ Ադրբեջանին, դառնալու է մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների հայրենիքը: Նրանք գալու են ապրելու այնտեղ, այն «հայրենիքում», որի արժեքը դուք չգիտակցեցիք:

Զորի Հայկի, Անկախ վերոնշյալից՝ ես հարգում եմ հայ ժողովրդին և ափսոսում կատարվածի համար: Այդուհանդերձ, Ռուսաստանի կայսերական շահերի համար ձեր և Ադրբեջանի տխմար ղեկավարությունը հրաշալի հնարավորություններ ստեղծեց, և մենք այժմ հիանալի կերպով ամրանում ենք Արցախում: Բայց եթե հիմարության հարցում մրցեն, Փաշինյանը միանշանակ առաջատար է. նա այդպես էլ չհասկացավ կայսրության լեզուն, և մեզ հետ աշխատելու բոլոր փորձերը ավելի շատ իմիտացիա էին, զուտ արարողակարգ, քան բովանդակություն: Նրա գրեթե բոլոր պաշտոնյաները հակառուսներ էին և են, որոնք իրենց ողորմելի վարքագծով որևէ արժեք չէին և չեն ներկայացնում մեզ համար: Նրա գրեթե բոլոր նշանակումները՝ մարզպետներից մինչ նախարարներ ու այլ մանր ու խոշոր չին ովնիկներ, վիրա վորանք էին մեզ համար: Բերեմ մի օրինակ. իմ հայրենի Լենինգրադի մարզը բարեկամական հարաբերություններ ուներ և բավականին արդյունավետ ծրագրեր էր պատրաստվում իրագործել Հայաստանի Արագածոտնի մարզի հետ:

Բայց եկավ Փաշինյանի Իշխանությունը, և 2018-ի աշնանը մարզպետ նշանակվեց մի երիտասարդ, որի մասին Լենինգրադի մարզի ղեկավարությունն ինձ զեկուցեց հետևյալը. նա հակառուսական ակցիաների ժամանակ անարգել է մեր պետական դրոշը, և մենք այսպիսի պաշտոնյայի հետ ոչինչ չունենք խոսելու:
Բայց այդ ամենի համար չէր, որ պարտվեցիք Արցախում: Բնա՛վ: Այդ ողորմելիները որևէ կերպ չեն ազդել և ազդելու մեր՝ Անդրկովկասում ունեցած կայսերական շահերի ու քայլերի վրա: Վերևում արդեն խոսեցի այդ մասին: Այստեղից ելնելով՝ մենք առաջնորդվել ենք մեր պարտավորություններով ու լիարժեքորեն կատարել դրանք: Կարո՞ղ էինք ավելին անել: Միգուցե: Եթե, օրինակ, ձեր ղեկավարությունը ոչ թե զանգահարելու ընթացքում կամ մամուլով սեթևեթելով մեր շահերը բացատրեր մեզ, այլ լսեր մեզ և հանդես գար կոնկրետ պլան-առաջարկով: Դա տեղի չունեցավ: Եվ գիտե՞ք ինչու:

Քանի որ ողջ հակառուսական զանգվածը, այն ողորմելիների հավաքածուն, որը կոչվում էր ՀՀ և Արցախի ղեկավարություն, պատերազմի ողջ ընթացքում զբաղված էր ոչ թե մեզ հետ աշխատանքներ կատարելով և պատերազմը սառը գլխով վերլուծելով, այլ Ձեր ժողովրդի ոսկե զավակների կյանքի գնով գնալով արկածախնդրության՝ ցանկանում էր սասանել մեր դիրքերն Անդրկովկասում: Մենք, դա իմանալով, ծիծաղով էինք հետևում գործընթացներին և հարց տալիս՝ այս հիմարները մինչև ե՞րբ են հավատալու այդ ցնորամիտ գաղափարներին, թե մի բուռ քաջարի զինվոր զո հելով և դրանով իսկ սեփական ժողորդի շրջանում պատ երազմի իմի տացիա ստեղծելով՝ Ռուսաստանին կարելի է վտ արել տարածաշրջանից:

Զորի Հայկի, Դուք և Ձեր հայրենակիցները, ովքեր հիմա ապրում են հայրենազր կման դառնաշունչ օրեր, պետք է մեխանիկայի ոսկե կանոնի նման գիտակցեք, որ Ձեր արկածախնդիր իշխանությունները պայ քարել են ոչ թե հանունի, այլ ընդդեմի, ընդդեմ ռուսական շահերի: Խնդրում եմ այստեղ չշփոթել պայ քարողներին: Ձեր ժողովուրդը, Ձեր զինվորն ու սպան պայ քարել են առյուծաբար, ես խոնարհվում եմ նրանց բոլորի առջև՝ անկախ ամեն ինչից, բայց պայք արողների մյուս հատվածը՝ իշխանություն կամ առաջնորդ կոչվածը, ցավոք, արևմուտքի իրենց սյուզերենների թելադրանքով կռվ ում էր ընդդեմ մեր շահերի:

Այստեղ «կռ վել» բառը պետք է վերցնել չակերտների մեջ, քանի որ այդ առաջնորդները ոչ թե կռվ ում էին Ձեր պատկերացրածով, այլ իրագործում էին խոշորագույն մի պլան: Դա էր նաև պատճառը, որ մի քանի պատերազմ տեսած հզոր գեներալները, ռազ մի խոշոր գործիչներն ու դեմքերը պատերազմի սկզբնափուլում պատերի տակ թերթ էին կարդում, իսկ նրանց փոխարեն պատերազմը գրեթե «ղեկավարում էին» կամ Արցախում էին հայտնվել նրանք, որոնց վաստակեցին ձեզ համար այս մեծ ողբեր գությունը: Դա էր պատճառը, որ ձեր զո րքերն արագորեն «պարտ վեցին» նախատեսված բոլոր ուղղություններով, իսկ նշածս հզոր գեներալներին ձևականորեն մա րտի մեջ մտցրին այն ժամանակ, երբ պատերազմի ելքը որոշված էր: Դա էր պատճառը, որ ձեր հասարակությունը, անգամ կռվ ող բանակը պարբերաբար շո կի մեջ էր հայտնվում, երբ նահանջ էր տեղի ունենում ամենաանհավանական մատույցներից ու բարձունքներից:

Ձեր ղեկավարության մոտ այդպես էլ լրջություն ի հայտ չեկավ. նրանք իշխանության գալուց ի վեր և պատերազմական թե ժ օրերին երբեք չհասկացան, թե ինչպիսի հան ցավոր արկածախնդրության են տանում սեփական ժողովրդին ու պետությանը:
Արդյունքում, ինչին և մենք սպասում էինք, ստեղծվեց մի իրադրություն, երբ Թուրքիա-ՆԱՏՕ-ի գաղտնի պլանի կատարումը, այն է՝ յոթ շրջաններ + Շուշի քաղաքը, Ձեր իսկ ղեկավարության միջոցով իրագործվեց գրեթե լիարժեքորեն, և իրերի ընթացքը հասավ այն սահմանագծին, որտեղ արդեն մենք պետք է կտրուկ միջամտեինք:

Դա արդեն այն կարմիր գիծն էր, որտեղից սկզբնավորվում էր ռուսական կայսերական շահը: Եվ մենք եկանք: Ցավոք, Ձեր ղեկավարության նման վարքագծի պայմաններում դուք այժմ ունեք կորուսյալ Արցախ (այն մի քանի բեկորը ևս, որտեղ մենք բազավորվում ենք, ինչպես նշեցի՝ չի կարող համարվել հայկական), իսկ մենք, միաժամանակ նաև դուք, ունենք Թուրքիա-ՆԱՏՕ-ի հավակնությունների թիր ախ դարձած Արցախի մնացած ողջ հատվածները: Կատարելով Թուրքիա – ՆԱՏՕ-ի պլանը և Արցախի մեծագույն մասը հանձնելով նրանց, ձեր արկածախնդիրների խմբավորումը Արցախը վերածեց ՀԱՊԿ-ՆԱՏՕ-ի շփման գծի և աշխարհաքաղաքական շահերի բախ ման թատերաբեմի:

Եվ Ձեզ համար ամենաողբե րգականն այն է, որ այս ամենի հետ մեկտեղ օրավուր խորտակվում է ձեր Մայր պետության՝ ՀՀ-ի ապագան: Այն, առանց Արցախի տնտեսական, ռազմաստրատեգիական ու բարոյական ազդակների, պարզապես չի կարող գոյատևել: Եվ ոչ միայն պետությունը: Դուք, Ձեր ժողովուրդն այլևս հավաքական իմաստով չունի գերխնդիրներից կարևորագույնը, այդ հզոր ազգին բարոյապես ոչն չացրել է իր իսկ ղեկավարությունը, և այժմ իմ աչքի առջև է ֆիզիկական գոյությունը քարշ տալու ելած մի թափառական ամբոխ: Իսկ թե որն է այդ ամենի տրամաբանական հանգուցալուծումը, կարծում եմ արևածաղիկ վաճառող տատիկներին անգամ պարզ է:

Զորի Հայկի, կներեք, որ շատ երկարեց նամակս, հուսով եմ՝ կարողացա անկեղծորեն ներկայացնել ամեն ինչ: Եվ վերջում՝ մի զգուշացում. 7 տարի առաջ զգուշացրի, որ ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Արցախում, ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին: Դուք ոչնչացրիք Արցախի դրոշը՝ փոխարինելով այն ադրբեջանակա-թուրքականով ու ռուսականով:

Այժմ ստիպված եմ զգուշացնել. ռուսական դրոշի առկայությունը ՀՀ-ում՝ ձեր դրոշի փոխարեն, շատ բան կփոխի ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին և մի՛ կոր ծանեք ձեր հավաքական գոյության վերջին հիմնաքարը: «Վ. Վ. Պուտին» 26 նոյեմբերի, 2020 թ. Մոսկվա, Կրեմլ
Ռուսերենից թարգմանեց Վահե Սարգսյանը (Սա կարող էր լինել իրականություն)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *