Անազնիվ եք, ժողովուրդ. մենք ենք պարտվել, ոչ միայն վարչապետը, քանի որ…Սևակ Մուսաթյանի անդրադարձը Փաշինյանին և նրա ընտանիքին քննադատողներին

Սևակ Մուսաթյանը գրել է. Անազնիվ եք, ժողովուրդ, անազնիվ… Մտածում եք’ եթե խոսքը գնում է քաղաքականության մասին, կարելի է ստել, կարելի է զրպարտել, կարելի է ամենաստոր վիրա վորանքները հասցնել երկրի ղեկավարին, նրա ընտանիքի անդամներին, անգամ’ երեխաներին: Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել… Մոռացել ե՞ք ինչերից է փրկել ձեզ, բազմիցս վտա նգելով իր կյանքը…

Փրկել է երկրի թալա նից, ձեր հաշվին նոր առանձնատների կառուցումից, բանակի թալ անից, գունավոր գրիչներով ընտրություններից, ընտրությունների կեղծումից ու նկարումից, ղազերի’ թուլափայի նման դեմքներիդ չռփած 5000 դրամներից, ամենօրյա նվաստացումներից, կոռուպցիայից ու «ատկատից» ,Մոնակոներից ու Բադեն֊Բադեններից, բյուջեի ու հիմնադրամների անխնա մսխ ումից, մենաշնորհներից, սափրագլուխների և նրանց տերերի անընդհատ նվաստացումներից, սոված զինվորներից, փողոցներում և զուգարաններում ծե ծվելով սպա նվելուց…

2,5 տարի առաջ 5֊ից 4֊դ Փաշինյանի արևով երդում էիք ուտում, ի՞նչ փոխվեց… 2 բռ նապետի կողմից մեր երկրին պատերազմ պարտադրվեց, որից խուսափելու միակ ելքը Լավրովյան պլանին համաձայնվելն էր… Կար Հայաստանում մեկ հոգի, որը համաձայն էր այդ պլանին??? Իհարկե’ ոչ… Ի՞նչ աներ վարչապետը, համաձայներ? Այդ դեպքում դավա ճանություն կլիներ, ինչը ձեզանից շատերը անամոթաբար աջ ու ձախ բարձրաձայնում են…

Ո՞ւմ է դավաճանել, այ հեղհեղուկ անազնիվներ: 90 մլն֊անոց 2 երկիր, որոնց ղեկավարները նախորդ 20 տարում անխնա չէին թա լանել իրենց երկիրը, պատերազմ պարտադրեցին մեզ, ունենալով սպա ռազինության, մարդկային ռեսուրսների ահռելի առավելություն, կանգ չառնելով ոչնչի առաջ, ոչ մարդկային բազմաթիվ կո րուստների, ոչ պատերազմական հան ցագործությունների, ոչ սպա ռազինության անընդհատ համալրման, ոչ

տարատեսակ վարձ կաններով իրենց բանակի համալրման, թքած ունենալով միջազգային հանրություն կոչվածի կարծիքի վրա, իրենց գիծն էին առաջ տանում, կրկնում եմ’ թքած ունենալով բազմահազար կորուստների վրա, քանի որ ալիևն արդեն,, վա բանկ,, էր գնացել, իսկ Փաշինյանի համար, վստահ եմ, մեր յուրաքանչյուր զինվորի կյանքն անգին էր… Ասում եք’ թող շուտ դադարեցներ պատերազմը:

Այստեղ էլ եք անազնիվ. պատերազմը մենք չէինք սկսել, որ երբ ուզեինք դադարեցնեինք: Ալիևը պետք է դադարեցներ, իսկ նա մինչև ուզածին չհասներ, չէր դադարեցնի… Մի խոսքով’ ձեզանից ոմանք կերակրատաշտից զրկված ռևան շիստների, տարատեսակ ղազերի, կոալիցիոն գործընկերների, տարբեր երկրների գործակալների կուտը կերան և սկսեցին վարչապետին վիրա վորել, ով, ինչպես նշեց ձեզանից շատերի սիրելի Պուտինը, իրականում ոչ ոքի չի դավաճանել և առաջին իսկ

հնարավորության դեպքում դադարեցրել է պատերազմը’ փրկելով մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքեր… Այո, մեզ համար ոչ բարենպաստ, այո, մեզ համար ցավոտ, այո, մեզ համար պարտվողական, բայց բոլորս ենք պարտվել, ոչ թե միայն վարչապետը, որովհետև նա Ալիևի հետ «աձին աձին» (один на один ) չի կռ վել և պարտվել… Որովհետև մենք տասնյակ անգամներ քիչ էինք թվաքանակով, որովհետև մեր երկիրն ու բանակը «դա խազ» թալա նված էին, որովհետև մեր մեջ դավաճանները շատ էին, որովհետև իրենց մեջքին հզոր երկրներ կային, իսկ մենք միայնակ էինք մեր 2,2 մլն. բնակչությամբ…

Իսկ էն 16+ կուսակցությունների և մարդ֊կուսակցությունների պահով ասեմ, որ դրանց մեծ մասը կերակրատաշտից զրկվել է, որ դրանց մեծ մասը ոչ մի արդար ընտրությունների պարագայում անգամ նվազագույն շեմը չեն կարող հաղթահարել, դրանց միակ հույսը հեղաշրջման միջոցով Փաշինյանին տա պալելն ու ընտրություններին ,,

նկարչությամբ,, ԱԺ սողոսկելն ու իշխանությունը վերստին զավ թելն է… Դե գնացեք, դրանց կուտը կերեք եւ վերադարձեք մինչև 2018֊ի ապրիլ, ձեզ հասնում է, իսկ ինձ չի հասնում, դրա համար ես պայ քարել ու պայք արելու եմ, որ դա տեղի չունենա… Սևակ Մուսաթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *