Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով` Սաուդիան Արաբիան հակաթուրքական «ճակատ» է կազմել, որպեսզի… Հերթական հուժկու հարվածը Թուրքիային

Վերջին մի քանի տարիներում Թուրքիան իր հարաբերությունները վատացրել է մի շարք խոշոր տերությունների հետ: Այդ երկրների թվին են պատկանում Հունաստանը և ԱՄԷ-ն:

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։

Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։ «Մենք արաբական երկրներով որ կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը,

ինչպիսիք են Թուրքիան ու Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *