Արտյոմը հերոսաբար զո հվեց՝ իր հայրիկի ձեռքերի մեջ. Երբ ծառայակից ընկերները վերադարձան ու Արտյոմի մասին պատմում էին տան անդամներին, Արտյոմին նկարագրելիս ասացին… Արցախում նահատակված Արտյոմ Միքայելյանի քրոջ հուզիչ խոսքը

Լիլիթ Միքայելյանը գրել է. Արտյոմ Միքայելյան: Մեր օրերի հերոս… Մարդ, որ իր 23 տարեկան հասկակում մասնակցել է երկու պատերազմի՝ ապրիլյան և Արցախյան հայրենական պատերազմի:
Արտյոմը 2016 թվականին մասնակցել էր ապրիլյան պատերազմին, քաջաբար պաշտպանելով Թալիշի դիրքերը, պատվով

հաղթահարել բոլոր դժվարությունները և վերդարձել էր տուն արդեն իսկ հերոսացած: Չկար մարդ, որ իրեն չսիրեր: Նա իր լավատեսությամբ, բարությամբ ու հումորներով վարակում էր բոլորին: Արցախյան հայրենական պատերազմի սկսելու առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արտյոմը իր ընկերոջ հետ շտապել է առաջնագիծ: «Գնում եմ կանգնեմ զինվորների կողքին, ինչպես իմ կողքին կանգնեցին կամավորները: Մենք պետք է այնտեղ լինենք, որ զինվորը իրեն ավելի ուժեղ զգա»,- Արտյոմի խոսքերն են։

Արտյոմի մեծ սրտում շատ մեծ տեղ էր զբաղեցնում հայրենիքը. դա էր պատճառը, որ Հայրնիքի կանչը հենց պատերազմի առաջին օրը Արտյոմին տարավ առաջնագիծ։ Տան անդամների հետ խոսելիս, միշտ հանգստացնում էր թե ամեն ինչ լավ է. ՙՙ Դուք հանգիստ եղե՛ք… Ես ասել եմ չէ, որ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՍ միշտ հետս ա… ՙՙ

Նա անգամ վերջին վարկյաներին փորձել է հնարավոր ամեն ձևով փրկել ընկերների կյանքը և ցավոք Արտյոմը հերոսաբար զո հվեց՝ իր հայրիկի ձեռքերի մեջ: Արտյոմը առաջնագծում էր հայրիկի հետ միասին։ Շատ բարի, հոգատար ու նվիրված։ Այնքան մեծ սիրտ ուներ Արտյոմը, որ առաջին իսկ օրերը իր զինվորական կոշիկները տվել էր զինծառայողներից մեկին և խնդրել իրեն հաճախ հիշեցնել, թե քանի օր է մնացել զինվորական պարտքը կատարելուն …

Երբ ծառայակից ընկերները վերադարձան ու Արտյոմի մասին պատմում էին տան անդամներին, Արտյոմին նկարագրելիս ասացին. ՙՙ Պատերազմը Արտյոմն էր: Ի՞նչ եք հասկանում պատերազմ բառը լսելիս… Պատերազմը ինքն էր, պայ քարը ինքն էր, նվիրվածությունը ինքն էր, ընկերասիրությունը ինքն էր… Ինքը ՙՙփոքրՙՙ Մոնթեն էր… ՄԵԾ ՍՐՏՈՎ ԸՆԿԵՐ, ՄԱՐԴ, ԶԻՆՎՈՐ։ՙՙ

«Գնացել է կռ վի դաշտ գիտակցաբար` հենց առաջին օրվանից։ Ես կորցրել եմ ամենաթանկ մարդուն… Ուզում եմ մարդիկ ճանաչեն իմ հերոսին, տեսնեն իր ուժը, քանի որ ցավը շա՜տ մեծ է, իսկ ես իր մասին չխոսել չեմ կարող…ՙՙ,- Ասում է հերոսի քույրը։

Հոկտեմբերի 28-ին, Արցախի սահմանները պաշտպանելիս Արտյոմը միացավ մեր հրեշտակների ջոկատին։ Նա զո հվեց ու Հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները… Իր չապրած գարուննե՜րը նվիրեց Հայրենիքին… Մեր խաղաղ օրերի համար շնորհակալ ենք, Արտյոմ … Խոնարհվում ենք հերոս Ճանաչենք մեր հերոսներին, հիշե՜նք,մեծարե՜նք և լինենք արժանի …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *