Ես չգիտեմ՝ ինչ ասեմ Քո մայրիկին, ինչպես սփոփեմ նրան, ախր, ես էի խնդրել, որ… Շահանե Մեժլումյանի անչափ հուզիչ գրառումը զո հվшծ հերոս Բաբկեն Բազունցի մասին

Շահանե Մեժլումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Պրոֆեսիոնալ կարդիովի րшբույժ, որ արտասահմանյան ճանաչված բուժհաստատություններում վերապատրաստում անցնելուց այնուհետև

հայրենիքում բազմաթիվ վի րшհատություններ է արել ու հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկել… ԵՊԲՀ-ի Քո դասախոսները և ընկերները, Քո համաքաղաքացիները, Քեզ ճանաչող բոլոր-բոլորն են տեղյակ, որ ՍԱ պետք է լիներ ՔՈ պատմությունը, որ, ավաղ, կիսատ թողեցիր ճանապարհի հենց սկզբում… Ես չգիտեմ՝ ինչ ասեմ Քո մայրիկին, ոնց

սփոփեմ նրան, ախր, ես էի խնդրել՝ ոչ մի վայրկյան չկորցնել հույսը, հավատալ, որ գալու ես, թեկուզ վի րավոր, որ խնամելու ենք , ամոքելու վերքերդ, քեզ տաք ճաշ ենք բերելու: Նա հենց այդպես էլ արել է` հույսով, հավատքով և աղոթքով Երեսունյոթ օր՝ զօր և գիշեր սպասել է Քո վերադարձին… Սակայն Դու գալու ես… Կգաս լուսադեմին՝ արևի շողի հետ,

չարաճճիորեն կիջնես քնած փոքրիկ քրոջդ այտին, կհամբուրես և կգուրգուրես նրան՝ առաջվա պես… Երազի մեջ այցի կգաս մայրիկիդ, ամուր կփարվես կրծ քին, կշշնջաս «ՄԱՄ» ապրեցնող 3 տառն ու կսրբես արցունքը աչքերի… Գորիսյան ցուրտ և մառախլապատ երեկոներին ամուր կփաթաթվես հորդ մեջքին և կտաքացնես նրան… մեկ ամսվա մեջ

ծերունի է դարձել … Կռ վի և զարկի պահին ուժ կտաս Առյուծ եղբորդ բազկին, թեւ և թիկունք կլինես նրան պայ քարի ժամին, ապրելու և արարելու ուժ կտաս հուսահատության պահին… Իրիկնադեմին մե ղմ քամու հետ կգաս, կխառնես մազերը, կհամբուրես այտը սիրածդ աղջկա, որին այդպես էլ չհասցրեցինք տեսնել և ճանաչել… Քեզ յուրաքանչյուր օր և ամենուր ենք փնտրելու, ԲԱԲԻԿ ջան…»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *