Էս տղու մասին շատ չխոսացին, ճիշտ ա հպարտացանք, բայց չասվեց էնքան, չխոսվեց էնքան, որ… Արտակ Իսոյանի հուզիչ գրառումը Արցախում հերոսացած Դավիթ Գրիգորյանի մասին

Արտակ Իսոյանը գրառում է կատարել. Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

Համոզված եմ՝ էս նկարը շատերդ եք տեսել, շատերդ՝ հպարտացել էս նիհար-միհար տղով, որ ոնց ա կարացել հերոս դառնա։ Ես դիտավորյալ եմ էս նկարով կիսվում։ Ես էն մարդու տեսակն եմ, որ սիրում եմ համեստ, աչքի չընգնող, բայց վիզ դնող ու գործ անող մարդկանց։

Նայե՛ք էս տղուն։ Նիհար, առանց բիլակների ու կաչոկի, սակայն հզոր տղամարդ։ Չէ, տղա չէ, տղամարդ։ Էս տղու մասին շատ չխոսացին, ճիշտ ա հպարտացանք, բայց չասվեց էնքան, չխոսվեց էնքան, ինչքանին արժանի էր։ Էն որ կինոներում լինում ա է մարդ, ով գլխավոր դերում չի, բայց դու կինոն մենակ իրա համար ես նայում։ Իմ համար էս պատերազմի դեմքը այ էս նկարն էր։

Ես պատերազմը պատկերացնելուց կոնկրետ էս նկարն էի պատկերացնում։ Թե ոնց ա սովորական կուռաժիտ չըլնող, համեստ տղեն ինքը վարում պատերազմը, որովհետև կամանդիրների մենակ մի մասն ա էղել իսկական կամանդիր։ Էն որ բիլակներով ԱԺ են ջար դում, էն որ բիլակներով սպորտզալերում

նկարվում են, էն որ ամեն պաշտոնյայի կողքը մի քսան հատ բիլակավորներ են ֆռում, սաղդ ուշադիր էս տղուն նայեք։ Նիհար, համեստ, բայց տղա, լոպազ խոսացող չէ, իրան ռեկլամ անող չէ, համեստ ու հաղթող, թուրքի դա հիճ, թուրքի համար մեկ սպառ նալիք, թուրքի սարսափը այ սենց տղեքն են։

Ու ես սաղ պատերազմում ցուցակները կարդում էի, ու եսիմ խի էս տղու անուն ազգանուն հայրանունը միշտ փնտրում էի, որ թուրքը չուրախանա, որ իրա դահիճը էլ չկա։ Ու զո հվեց։ Զո հվեց, որովհետև ինքը

առաջնագծում թուրքի տիրոջ մերը էն բանից էր անում, իսկ հետևում տղամարդ չկա։ Ցավում եմ, ախպեր ջան, ես քո կողմից էի, բայց իմ սիրած հերոսն էլ կինոյի վերջում զո հվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *