Ինչո՞ւ պարտվեցինք… Պարտվեցինք, որովհետև… Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի անդրադարձը երկրի ներքաղաքական իրավիճակին

Ինչո՞ւ պшրտ վեցինք,- դեռ երկար ժամանակ ենք այս հարցը ինքներս մեզ տալու ու յուրաքանչյուրը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պիտի անեինք, սակայն չենք արել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում նշել է Արցախի Պшշտ պանության բանակի նախկին խոսնակ Սենոր

Հասրաթյանը: Նա, մասնավորապես, շեշտել է. «Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ և այն ամեն ինչը, ինչին այս տարիների մեջ կարողացել ենք հասնել անդառնալի կորուստների Ու անհամար զրկանքների գնով… Մեկս-մյուսով հզորանալու տեղը նախընտրել ենք մեկս-մյուսին

թուլացնել, սիրելու տեղը шտ ել ենք իրար, մի քանի «պողոսով» մեզ դարձրել են «պողոսների» հոտ ու քշել իրենց ուզած կածանով, իսկ երբ արդեն ուշքի ենք եկել, մեզ գտել ենք պшր տության ճիրանների մեջ… Սակայն, նույնիսկ այդ վիճակում, մենք շարունակել ենք մնալ «պողոսներին» ենթակա «պողոսների» հոտ, որովհետև կորցրել ենք ոչ միայն

ինքնուրույն մտածելու կարողությունը, այլ նաև զրկվել ենք դիմացի մտածողին լսելու ընդունակությունից… Մենք լսել ու շարունակում ենք հավատալ մի քանի «պողոսների» հնարած հեքիաթներին ու մեր տունը կառուցելու տեղը անընդհատ՝ տեղին, թե անտեղի մատնացույց անում մեր կողքին կառուցողներին…

Եւ այդպես ծնվել է «թш լանածը վերադարձնելու ու ժողովրդին բաժանելու» մասին լեգենդը, որով «պողոսների» հոտը սնվել ու սնվում է, իսկ մի քանի «պողոսներ» մտածելու ինքնրույնությունը կարցրած ամբոխին տարել ու տանում են դեպի անորոշություն… Պшրտ վեցինք, քանի որ կառուցված

պետության նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ ու այն միասնական ու շեն պահելու տեղը նախընտրեցին մասնատել: Հայրենիքի մի մասում ապրողը օտարացավ մյուս մասում ապրողից ու արդյունքում ՀԱՅԸ դարձավ պառակտված, իսկ ԵՐԿԻՐԸ՝ կիսատ-

պռատ… Ո՞ւր է մեզ տանելու մեր հետագա ճանապարհը ու որտե՞ղ է հանգրվանելու յուրաքանչյուրիս խիղճը, դժ վшր է ասել: Սակայն այն, որ մենք կանգնած ենք անորոշությունից անհայտություն տանող մեկ մատնաչափ տարածության վրա ու դա ճակատագրական է, դժ վարությամբ, բայց, ցանկանում եմ չհավատալ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *