Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի ուժեղ ապտակը Թուրքիային. Ահա, թե ինչ է կատարվել

Հունաստանի Արտաքին գործերի փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը երեկվա ԵՄ Հարավային հարևանության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է , որ Հունաստանը այն երկիրն է, որը ցույց է տալիս համագործակցության ուղիներ: Այս մասին հաղորդում է «Գրկ Սիթի Թայմսը»:

«Քանի որ մենք ընդհանուր ծով ունենք, մենք պետք է հետևենք ընդհանուր կանոններին: Թուրքիան անընդհատ խախ տում է տարածաշրջանում միջազգային իրավունքը, կայունությունն ու անվտան գությունը: Մենք չենք կարող թույլ տալ,

որ ինչ-որ Թուրքիայի նման մեկը , խու-լիգանի նման պահի իրեն այս տարածքում», – հայտարարել է Վարվիցիոտիսը: Վարվիցիոտիսը իր խոսքի ընթացքում նաև հայտարարեց, որ Հունաստանը համագործակցության ուղին ցույց տվողն է ` Իտալիայի և Եգիպտոսի հետ կնքած երկու ծովային սահմանազատման համաձայնագրերով:

«Այսօր Հունաստանը, հարգելով իր պատմական և ավանդական կապերը Միջերկրական ծովի երկրների հետ, խս տորեն աջակցում է համագործակցության նոր դարաշրջանին և հատկապես կարևորում Եվրոպական հարևանության քաղաքականության հարավային չափումը», – ասել է փոխնախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *