Պատերազմի լեղին ծամելու են բոլորը, սկսած նախորդներից, վերջացրած հաջորդ իշխանությամբ, քանի որ… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն երկրում տիրող իրավիճակի մասին

Պատերազմի լեղին ծամելու են բոլորը, սկսած նախորդներից, վերջացրած հաջորդ իշխանությամբ, քանի որ պատի ժը կրողը լինելու է ոչ միայն պարտության հետցնցումներում երերացող իշխանությունը, այլ այդ իշխանության ընտրողը, որը շուռ տվեց համբերության բաժակը եւ համարձակվեց ինքն

իր գլխին տեր դառնալ, երկիր-պետություն ունենալու համազգային հավատով։ Դրա համար էլ ամեն ինչ կարվի այդ հավատը բնաջն ջելու համար, քանի որ մեր հարևանությամբ այդ հավատով ոչ ոք չի ապրում, հայկական բացառություն ով կհանդուրժեր։ Ու եթե հաջողվի կոտ րել մեր միակ պատվար հավատը,

որևէ իշխանություն գտնելը դառնում է քաղաքական խաղ ու պար, ինչպես ասենք երկկենցաղ գորտն է գտնում իր մշտական բնակության վայրը՝ ճահիճը։ Իսկ ով է ասել, որ ճահճում կոմֆորտ զոնաներ չկան։ Ուրեմն հավատացեք, պատ ժողի համար շատ ավելի էական է ծնկի բերել ոչ թե պատերազմի հետևանքից շփոթ իշխանությանը, այլ այդ իշխանության ընտրողին․ այլևս նա է հակառակորդը։ Ուրեմն

պաշտպանության կարիք ունի նա, նրան է պետք փրկել ներսի ու դրսի այս տեղեկատվական տեռոր-հաշվեհարդարից, եթե դեռ հավատում եք, որ պետության արմատը մարդն է, հայը, զինվորը, այլ ոչ թե նրան ամբոխ համարող քաղաքական վամպիրները․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը դիտեք ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *