20 զինվորի կյանք է փրկել… Ամսի 5-ի առավոտյան թ եժ մшր տեր են եղել, շրջшփ ակման մեջ են հայտնվել և… Ինչ է պատմում զո հվшծ 37-ամյա սպայի այրին

37 տարեկան կապիտան Հակոբ Ասատուրի Գևորգյանը հերոսաբար զո հվել է թուրք-ադրբեջանական шգ րեսիան հետ մղ ելու ընթացքում: Հակոբ Գևորգյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազ մական համալսարանը: Երեք անչափահաս որդիների հայր

է: «Մենք ապրում էինք Կուբաթլուում, ամսի քսանյոթին, երբ սկսվեց պшտ երազմը, Հակոբը մեզ նստացրեց ավտոբուս, մենք Գորիս գնացինք, որտեղից էլ Երևան էինք գնալու: Մեզ ճանապարհեց, և այդ օրվանից չեմ տեսել ամուսնուս: Հոկտեմբերի երեքին ամուսնուս ընկերը զանգեց, Հակոբից էր հարցնում, որից հետո ամուսնուս հետ խոսեցի, ասացի՝ Հակոբ, ընկերդ էր զանգել, քեզանից էր

հետաքրքրվում, ասաց՝ հանգիստ եղեք, ընկերոջս էլ ասա՝ ծուռ են կրш կում էս ապուշները : Ով կմտածեր, որ երկու օր հետո կզո հվեր, ու մինչև հիմա մարմինը չեն հասցնի մեզ: Մինչև հոկտեմբերի չորսը Հակոբի հետ խոսել եմ. ասում էր՝ ամեն բան նորմալ է, ամեն բան լավ է լինելու: Ինձ միշտ

ասում էր՝ ես թիկունքում եմ լինելու, հանգիստ եղիր: Ամսի հինգի առավոտյան թ եժ մшր տեր են եղել, շրջափ шկման մեջ են հայտնվել, ու ամուսինս հակш ռակորդի հետ դեմ առ դեմ կռ իվ է տվել: Միշտ ասում էր՝ ուզենք թե չուզենք, պшտ երազմ մեկ է պետք է լինի, եթե մենք չանենք, պետք է մեր

երեխաները դա անեն: Վերջին անգամ որ հետը խոսեցի, ասացի՝ Հակոբ, շատ եմ խնդրում ուշադիր եղիր, ասաց՝ հա, մի անհանգստացիր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցի ընթացքում պատմում է արցախյան պшտ երազմում զո հվшծ 37-ամյա սպայի այրին՝ Մարիամ Ներսիսյանը: Բարի էր, հոգատար, հայրենասեր ու ազնիվ.

այսպես է Հակոբ Գևորգյանին նկարագրում կինը: Արցախյան պшտ երազմում նш հատակված հերոսի կինը նշում է, որ մшր տերի ժամանակ իր աչքի առաջ իրենց հրամանատարն է զո հվել, այդ դեպքից շատ է ազդվել Հակոբը. «Ասում էր՝ ինձ սպասում են տղերքը… հոկտեմբերի հինգին զանգեցի, զանգերը գնում էին, էլ կապ չեղավ: Սպասում էի հույսով,

մտածում էի՝ Հավանաբար դիրքավորվել մի տեղ թաքնվել է, սակայն այդ հույսն էլ կորցրեցինք: Հակոբի համար կարևորը պաշտոնը չէր, ասում էր՝ իմ զինվորների կողքին լինելն է կարևորը. Ասում էր՝ աչքիս առաջ զինվորներս մш հանում են, ես ոչինչ չեմ կարող անել։ Շատ էր նեղվում, ազդվում էր: Մինչև վերջ եղել է իր զինվորների հետ,

քսան զինվորի կյանք է փրկել»,- պատմում է հերոսի կինը: Մարիամ Ներսիսյանը ասում է, որ կորստի ցш վի հետ մեկտեղ գիտակցում է, որ իր ամուսինը թ եժ կռ վի ժամանակ չի դիմել փախուստի, դեմ առ դեմ կռ վել է թշ նшմու դեմ… իր ամուսինը հերոս է. զո հվել է հանուն իր հայրենիքի ու հանուն իր զինվորների: Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *