Եվրամիությունը Թուրքիայի դեմ պш տժամիջոցների ցանկ է պատրաստել. Հերթական ապտակը Թուրքիային. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՄ-ն պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պա տժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը,

ըստ կայքի հույն թղթակից Նիկոլաոս Ստելյայի՝ այս մասին հայտնում է հունական մամուլը։ Հունական Estia պարբերականի փոխանցմամբ՝ Եվրամիության պա տժամիջոցների ցուցակում առանձնանում է ԵՄ-ի՝ դեպի Թուրքիա ճանապարհորդական կանոնակարգերի նկարագրության գաղափարը: Նշվում է, որ Բրյուսելի կողմից ճանապարհորդության սահմանափակում առաջադրելու դեպքում դա բացասաբար կազդի

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա: Դրանից զատ, հոդվածում կա պնդում, որ ԵՄ կողմից շեշտադրված պա տժամիջոցների երկրորդ կետը ներառում է Եվրոպա արտահանվող թուրքական ապրանքների համար լրացուցիչ հարկերի սահմանումը, ինչի դեպքում թուրքական ապրանքները ուղղակի

կկորցնեն իրենց մրցակցային առանձնահատկությունները եվրոպական շուկաներում։ Վերոնշյալ հոդվածում ընդգծված է, թե Գերմանիան դեմ է պա տժամիջոցների կիրառմանը ու չի աջակցում տվյալ ցանկի անհապաղ իրականացմանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա,

որ Թուրքիան կարևոր դեր է խաղում փախս տականների ու միգրանտների հարցերում, դրանից զատ՝ Թուրքիան տնտեսական դժվարին դրության մեջ է գտնվում ու դիվանագիտական ասպարեզում էլ անցումային շրջան է, ուստի Հունաստանի կողմից պահանջվող զե նքի էմբարգոն այս պայմաններում չի կարող օրակարգ մտցվել: ԵՄ կողմից հնարավոր պա տժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական

ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: ԵՄ գագաթնաժողովից առաջ «Oruç Reis» երկրաբանական-հետախու զական նավը ժամանակավորապես դուրս բերվեց նավահանգստից ՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *