Ավելի ազնիվ կլիներ, եթե մեր կոտ րված մտավորականը ասեր նաև, թե… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն ցույցերին մասնակցող մտավորականների մասին

Բարև Ձեզ։ Մտավորականը տպավորիչ շեշտադրմամբ հանրությունից ներողամտություն է հայցում, որ աջակցել է հեղափոխությանն եւ նրա լիդերին։ Այս գլխիվայր իրականությունում, հասկանալի է, շատերն են ինքնափլու-զվում։ Բայց ավելի ազնիվ կլիներ, եթե մեր կոտ րված մտավորականը ասեր նաև, թե ոչ

հեռու անցյալում հրապարակի հարթակի մոտ հերթ էր կանգնել որպես հեղափոխության մասնակից, թե հաճախորդ։ Սակայն, միևնույնն է, ով որոշել է, կհասցնի թռնել մի ափից մյուսը, լիզել թքածը, հետո նորից թքել լիզածի վրա, երևի չգիտակցելով, որ իր փլու զմամբ լցնում է մեր ժամանակի ամենանողկալի քաղաքական դատարկությունը, որը բնավ իրենը չէ․

այն տեր ունի, որի քաղաքական ախորժակը հենց իր քաղաքացիական զեղումներով է հաշվարկած։ Այնպես որ, ձեզանով, թե առանց ձեզ, այդ դատարկությունը կլցվի, բայց արդեն այլ արժեքների Հայաստանում, որտեղ էլի մի օր հասունանալու է ձեր ինքնափ լուզման երկընտրանքը․ լինել մասնակից, թե հաճախորդ այս անբա-րո եւ անավարտ մնջախաղում։

Ինչևէ, դուք ձեզ տր որում եք, լավ, գոնե մի տրո րեք այն, ինչը ձեզ չի պատկանում՝ զինվորի պատիվը, միակը, որ չի կեղծվել այս պատերազմում․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը դիտեք ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *