Ալիս Սողոմոնյանը գրել է. ԵՎ ԴՈ՞Ւ, գարեգին բ…
Դու իմ կաթողիկոսը չես, գարեգին բ, քանզի իմ պատկերացրած կաթողիկոսը պիտի անարատ հոգի, մաքուր կենսագրություն ունենա, լինի ա՛յն ճշմարիտ հոգևորականը, որ իր անձը նվիրի Աստծուն և լինի ծառան ժողովրդի: Ես նույնիսկ կասկածում եմ, որ, մինչև կուսակրոն քահանա դառնալը, դու այն պարտադիր Քառասուն օրը ճ-գնավորի կյանք ես վարել: Իհա՛րկե ոչ:
Դու մաքուր կենսագրություն չունես, գարեգին բ: Քեզ հիշեցնե՞մ, թե ինչպես Գերմանիայից քեզ հազիվ փախցրեց երանելի Վազգեն Վեհափառը: Ի՞նչ ղալաթներ էիր արել այնտեղ… Մոռացե՞լ ես:
Քո կենսագրությունը մաքուր չի, քանզի դու կաթողիկոս դարձար (ոչ թե ընտրվեցիր) կաշա ռքով: Քո կենսագրությունը մաքուր չի, քանի որ կաթողիկոսն իրավունք չունի ապօրինի երեխաներ ունենալ: Հիշեցնե՞մ 10 Պատվիրաններից յոթերորդը՝ «Մի շն անար»:
Դու մաքուր կենսագրություն չունես, որովհետև, կաթողիկոս լինելով, բիզնեսո՛վ ես զբաղվում: Հիմա դու, գարեգին բ, պահ անջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կատարում ես ռոբիկ քոչարյանի պատվերը, որովհետև այս շարժումը, այս խառն ակչությունը ռոբերտի ծրագիրն է, որ նա, իբր
չերևալով, ո՛չ թե ընդհատակից է վարում, այլ բացահայտ՝ հարցազրույցներ տալո՜վ, ուղղորդելո՜վ, ժողովրդից
ժամանակին թալ անած հսկայական գումարներ ներդնելո՜վ: Հան ցագործ ռոբիկին սատարում է հա նցագործ բ-ն: Դու ի՞նչ կաթողիկոս, եթե ժողովրդից մե րժված ռոբիկի ու սեռժիկի կամքի կատարողն ես, իհարկե, քո ուզածն էլ պահանջելով նրանցից: Այդպես չեղա՞վ, որ քաղաքի կենտրոնում գիտության ու մշակութային կենտրոն՝ լեզվի ինստիտուտը քան դեցիր ու քեզ համար դղյակ-նստավայր կառուցեցիր:
Քեզանից պակա՞ս կաթողիկոս էին նախկինները, որ յոլա էին գնում Ակադեմիայի հարևանությամբ եղած երկհարկանի փոքրիկ նստավայրով: Չէ՜, դու ուրի՜շ ես, քեզ պետք է բազմահարկ հսկայական պալատ, և քո պետքն էլ չի, թե Լեզվի ինստիտուտի շենքից վտարված այն 4-5 գիտական հիմնարկների աշխատողներից ով որտեղ ծվա րեց: Անա մոթ և անկ ուշտ կաթողիկոս գարեգին բ: Իհարկե պիտի պահ անջես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև Փաշինյանը քեզ չէր թույլ տա, որ կարողանաս բավարարել կրոնավորին ոչ վայել պահանջներդ:
Թույլ չէր տա, որ, լինելով իբր կաթողիկոս, ծաղկեցնես քո բիզնեսները՝ սեփական ռեստորաններ Պռոշյան փողոցի վրա, սեփական խանութների ցանց Երևանի տարբեր վայրերում, սեփական հիվ անդանոց, սեփական դեղատուն… Հա, ի դեպ, քո այդ սեփական «Իզմիրլյան» հիվանդանոցում պատսպարել էիր հան ցագործ, ամբաս տանյալ, քո սիրելի ռոբիկ քոչարյանին: Հիմա դու ժողովրդի ատելի այդ հան ցագործի պա հանջն ես կատարում, որի հետ արյու նալի դեպքեր են կապված՝ 2008-ի մարտի 1-ը, 1997-ի հոկտեմբերի 27-ը…
Չմոռանամ քեզ հիշեցնել, գարեգին բ, որ դու հենց հոկտեմբերի 27-ի արյու նալի դեպքի վրայով դարձար կաթողիկոս՝ դիտավորյալ թույլ չտալով, որ մայր Տաճարի ներսում, ուր վերջին քվեարկությունը պիտի կատարվեր, Ազգային ժողովում եղած մարդաս պանության լուրը ժամանակին տարածվի… Սրի կա ես, սրի կա: Միայն նշանակվելուց (ոչ թե ընտրվելուց) հետո, շատ ուշացումով, իբր նոր ես իմանում, հրապարակեցիր այդ լուրը:
Եկեղեցում գտնվողները չհասկացան քո տրյուկը, Աստված է՞լ չհասկացավ: Թեպետ քեզ համար ի՞նչ նշանակություն ունի, չէ՞ որ դու ոչ Աստծո՛ ծառան ես, ոչ էլ ժողովրդի: Դու ծառան ես քո անբ արո անվերջանալի պահան ջմունքների: Բարերար հավատացյալներ էին գալիս Մայր Աթոռի անվամբ, ինչո՞ւ էիր եկեղեցիներով լցնում Երևան քաղաքը, երբ նրանց այդ գումարներով հարյուրավոր տներ կարելի էր կառուցել աղե տի գոտում, որտեղ երեսուն տարուց ավել է, ինչ արդեն փթող տնակներում երկրաշ արժից տնավեր մնացած մարդիկ են ապրում:
Էլ քանի՞ գրոշ արժեն պատարագներից հավատավոր ժողովրդին ուղղված քո քարոզները: Ընդհանրապես արժեք չունեն: Դրանց անկեղծությանն ինչպե՞ս հավատալ, երբ իսկապես հավատավոր մի ամբողջ ընտանիք Գյումրիում գնդա կահա-րվեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռություն պահպանեց: Հասկանում եմ, որ եթե այն ժամանակվա երկրի նախագահի աթոռը զբաղեցնող սեռժիկ սարգսյանը չցավակցեց, դու ո՞նց կարող էիր նրա հետ քո սերտաճած մտքերի մեջ գյումրեցի Ավետիսյանների ողբեր գությունը զգալ, մանավանդ՝ ցավակցել:
Էլի՞ թվարկեմ, թե ինչ իրավիճակներում էր ժողովուրդը զարմացած կաթողիկոսիդ մունջ վերաբերմունքի վրա, երբ մարտիմեկյան ողբեր գությունը կատարվեց՝ տասը անմեղ զո հեր արձանագրելով: Երբ հարյուրավոր անմեղ ցուցարարներ դա ժանաբար ծե ծի ենթարկվեցին, ու հարյուրավորների վրա էլ ոստիկանների մի կեղծ ցուցումի հիմքով հանիրավի դատեր սարքվեցին, ու վերջիններս բանտ նետ-վեցին… Սրանք քո հովանավորյալ քոչարյան ռոբիկի տիրապետության ժամանակներում չե՞ն կատարվել, կաթողիկոս բ: Դու դա կարող ես մոռանալ, իսկ զո հերի հարազատները՞, տու ժածները՞, բանտա րկվածները՞…
Դրանք մոռանալը քեզ համար է հեշտ, կաթողիկոս բ, բայց նրանք դեռ շարունակում են մղ կտալ ցավերից ու վիրավ որանքից, ու արդարացի է նրանց բացասական վերաբերմունքը հան ցագործ ռոբիկի հանդեպ, որի ցուցումով դու հիմա մտել ես քաղաքական խաղերի մեջ: Իսկ Գյումրի քաղաքը քեզ հետաքրքրեց միայն, երբ երկրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրաշարժի 32-րդ տարում գնաց ցավակցելու գյումրեցիներին: Դու ի՞նչ արեցիր՝ հրահանգեցիր Շիրակի թեմի՝ աջապահյան ազգանունն ունեցող քո կամակատարին, թե հանկարծ պատարագ չմատուցես, որին պիտի մասնակցի Փաշինյանը:
Եվ դո՛ւ էլ, այդ աջապահյա՛նն էլ, հոգևորակա՞ն եք կոչվում, որ քաղաքական խաղերի մասնակից եք ու հավատացյալ ժողովրդի հոգսերով, վշտ երով, ցավերով բացարձակ մտահոգված չեք: Դուք երկուսդ էլ ինձ համար սատանաներ եք, որոնց գոյությունը երկրում շատ լավ է բնորոշել Մեծն Շեքսպիրը՝ «Դժոխքը դատարկ է: Բոլոր սատանաներն այստեղ են»: Եթե ձեր այս անլուրջ կոչերին նաև արամ առաջինն է միացել, նրա շահերը դաշնակցության շահերն են, որ ստիպված պաշտպանում է՝ էն հեռավոր Լիբանանից անտեղի խառնվելով Հայաստանի ներքին գործերին, իր հեղինակության վրա սև բիծ թողնելով:
Դու իմ պատկերացրած հոգևորականը չես, գարեգին բ, որովհետև իմ պատկերացրած հոգևորականը Ղևոնդ երեցն էր, ում հետևից բազմություն գնաց՝ հավատի փրկության պատերազմ վարելու, որն Ավարայր է կոչվել: Իմ պատկերացրած հոգևորականը Խրիմյան Հայրիկն էր, Վազգեն Վեհափառն էր, Կոմիտասն էր… դու, գարեգին բ, կապ չունես հոգևորականության հետ: Պատահակա՞ն է, որ տասնամյակից ավելի է արդեն, որ քեզ գահը նկեց անելու կոչեր են հնչում սփյուռքից էլ, Հայաստանում էլ: Բայց դու շա՜տ պնդաճակատ ես:
Եվ վերջում: Դու միշտ լծվ ած ես եղել հան ցագործ, ամբաստանյալ ռոբերտ քոչարյանի շահերի պաշտպանությանը և հիմա էլ, երբ պահանջում ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կրկնեմ, դարձյալ ռոբիկի համար ու նրա հրահր մամբ ես անում քո այդ անխոհեմ քայլը, որը հովվապետին ոչ վայել քայլ է:
Դա նաև քո բիսնեսները վտա նգից հեռու պահելու վարմունք է, զզվա՛նք առաջացնող վարմունք: Դու օգտվեցիր հեղափոխության այդ ան իծյալ թավիշից, որ քո պաշտպանյալ ռոբիկը բանտի ճաղերի ետևում չմնաց ու հաջողեց խառնակ չություններ հրա հրել երկրում: Ես վերևում հովվապետ բառն էլ օգտագործեցի՝ իմ այն խոր հարգանքից ելնելով, որ ունեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ և ոչ թե քո՝ անհավատացյալիդ հանդեպ:
Դու միայն առերես ես կապված Մայր Աթոռի հետ, մնացած քո բոլոր մտահոգությունները կապված են քո բիզնեսի, քո անձնական հաճույքների ու վայելքների հետ, որոնց կորստից վախենում ես նույնքան, որքան ռոբիկ քոչարյանը, որի թելադրանքով մտել ես այդ դավ ադիր խաղի մեջ:
Ափսոս, որ երկիրս կաթողիկոս չունի: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ