Վահե Խաչատրյանը գրել է. Մի ճանապարհ ունենք միայն… Մտքում պահում ենք, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Ատամներս սեղմած, մտնում ենք իրական աշխարհ` մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում): Մնում ենք քրիստոնյա, բայց խաչը ցուցադրաբար չենք կախում փողկապի
փոխարեն (չենք գոռում, չենք պարծենում)։ Գերմանացուց վերցնում ենք աշխատասիրությունը, չմոռանալով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Անգլիացուց` դիվանագիտությունը, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Հրեայից` խորամանկությունը, մտքում պահելով, որ
հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում): Ամերիկացուց` պետական կառույցի հիմքերը, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Թուրքից` նենգությունը, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Նկարում ենք համաշխարհային կինո, մտքում պահելով, թե հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Երգում ենք աշխարհին հասկանալի երգեր, մտքում պահպանելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։
Գրում ենք համամարդկային գրքեր, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Գիտական աշխատությունները գրում ենք ռուսերեն, անգլերեն, չինարեն, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Ու մի օր կպարզվի, որ գերմանացուց վերցրել ենք մեքենաշինությունը, անգլիացուց` նավթը, ամերիկացուց` զե նքը, հրեայից` ֆինանսը, թուրքից` մեր Հայրենիքը։ Մի ճանապարհ ունենք միայն…