Կարպիս Փաշոյանը գրել է. Ցավոք սրտի այս պատերազմից լավ հիշողությունները շատ քիչ են։
Դեռևս ամենասկզբի օրերից մենք անընդհատ համալրման կարիք էինք զգում, քանի որ արհեստական տարածվող խուճապի պատճառով շարքերն աընդհատ նոսրանում էին։
Մարդիկ բառի բուն իմաստով լքում էին մար տական հենակետերը։ Եթե անկեղծ լինեմ, ապա ինչ-որ մի փուլում ես էլ եմ մտածել հեռանալու մասին, քանի որ համատարած բարոյալք ման պայմաններում ամեն ինչ արդեն անիմաստ էր թվում։ Տղերքն էլ էին ասում, գնա, սա քո տեղը չի, անիմաստ մեռնելու ես։ Բայց ի վերջո ինքս ինձ հավաքեցի, եկա այն եզրակացությանը, որ դիրքը լք ողի պիտակով չեմ կարող ապրել ու մնացի։
Դե եթե ես էլ գնայի ու ինձնից հետո տղերքը զո հվեին, ապա խիղճս ամբողջ կյանքում կտանջեր։ Մի խոսքով մնացի ու ինքս ինձ փրկեցի ամբողջ կյանքում փալասի կարգավիճակով ապրելու հնարավորությունից։ Բայց, միևնույն է, ակնհայտ էր, որ էդ պոստը պահելը օր օրի անիմաստ էր դառնում։ Մարդիկ քչանում էին, համալրում չկար, իսկ մեր վիճակն էլ վիճակ չէր։ Առնվազն երկու անգամ զանգել ենք ռազ մական ոստիկանություն՝ խնդրելով դիրքերը լքածներին վերադարձնել։
Խոսել ենք նաև հրամանատարության հետ։ Ասում էինք, եթե համալրում չի լինելու, գոնե մեզ ուրիշ տեղ տարեք, քանի որ շրջափ ակման մեջ հայտնվելու հավանականությունը շատ մեծ էր, կոտ որվելու էինք առանց լուրջ դիմադրության։ Ֆիզուլին վաղուց էր ընկել, Հադրութի ամբողջ շրջանը ողողված էր ադրբեջանական դիվերսա նտներով և սրանից ելնելով մեզ շրջափ ակելը չափազանց պարզ գործ էր։
Նմանատիպ խոսակցությունների ժամանակ մեզ ամեն անգամ բացատրում էին, որ էդ պոստը չափազանց կարևոր է և այն մինչև վերջ պետք է պահվի։ Մար տական դիրքն իհարկե պահվեց, նույնիսկ երբ 90 հոգուց 15 հոգի էր մնացել։ Տարատեսակ դժվարությունների, ցավալի կոր ուստների, ամեն պահ շրջափ ակման մեջ հայտնվելու վտա նգի պայմաններում պոստը պահվեց, ու հանձնվեց հետագայում առանց մեկ կրա կոցի։
Փաստորեն անիմաստ էր մեր ծառայությունը, հազար ներողություն նույնիսկ մարդկային կորու ստներն էին անիմաստ, քանի որ նրանց զո հվելը մենք որևէ կերպ չկարողացանք իմաստավորել։ Իսկ համալրում այդպես էլ չեղավ և այդ ուղղությամբ միակ ուշագրավ նորությունն այն էր, որ մար տական դիրքից փախած Արցախցի պաշտոնյաներից մեկի որդին ուղարկվել էր Երևան ԱԹՍ նախագծելու։
Սա էր մեր պատերազմը։ Տղերքը անընդհատ խնդրում էին գիրք գրել ու պատմել մեր հերոսությունների մասին։ Բայց ի՞նչ գիրք, ի՞նչ հերոսություն, ես չեմ կարող գիրք գրել ամոթի, նվաս տացման և արժեքների ոչն չացման մասին։ #Գյոռբագյոռի_հակառակ_կողմը