Մի տուպոյագույն մասսա կա, որ իջնում կենտրոն կոֆե են խմում ու վստահ են, որ ամեն բան լավա, ուրեմն հուսով եմ կկարդաք այ ջայլամներ. Լիլիթ Մուրադյանի կոշտ և դիպուկ գրառումը

Էլ չեմ դիմանում: Մի հատ տուպոյագույն մասսա կա, որ իջնում կենտրոն կոֆե են խմում եւ վստահ են, որ ամեն բան լավ ա, ուրեմն՝ հուսով եմ կկարդաք այ ջայլամներ, ձեր (մեր) հարևանը ունի գաղափարախոսություն, ունի ազգային նպատակ, ձեր «ոչխար» հարևանը, որի վրա տասնյակ տարիներ ծիծաղել եք, ունի խելք, համբերություն ու նպատակ, որը քայլ առ քայլ իրականացնում ա:

Մենք իրար ենք անիծում, մեկը մա հանում ա գրում եք «շատ լավ եղավ», այ անհայրենիք անգրագետներ, քանի լեզվով պետք ա մեզ ասեն, որ տեղ հասնի, մարդը քանի՞ անգամ ասեց «մենք մեր պապերի գործը ավարտին ենք հասցնելու», կանգնեցին անվանեցին մեզ

«քոչվոր», ասեցին «Էրիվանն էլա մերը», իսկ մարդ կա գրում ա «դե հերիքա էլի թողեք ապրենք» , կապրեք սպասարկող անձնակազմի նման թուրքի համար: Մենք պարտվել ենք այն ժամանակ, երբ թուրքը դուռը փակեց մեր երեսին, իսկ մենք անինքնասեր փալասների նման միլ.-երի առևտուր էինք անում բերում ստեղ ու

հպարտ դեմքով վաճառում, հերիք ա նստեք ու ցիտեք մեր հերոսներին, հենց հերոս Մոնթեն ասեց «Չկա Արցախ, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», փոքրիկ սպռավոչկա, հենց այժմ պատմության վերջին էջի վրա ենք, այ սենց նստենք ու

բղավենք « օօօ՜ մենք ծովից ծով ենք եղել» հետ եկեք իրականություն, հիմա մենք գյուղից գյուղ ենք, չնայած իզուր եմ գրում հեսա մարդիկ կգրեն «այ քանի որ սա էր մեղավոր նա էր մեղավոր»:

Մի հատ էսօր հայելու առաջ ասեք «բէէէէէ» ու հանկարծ չկասկածեք, որ թուրք շու նը վերջում կապացուցի աշխարհին, որ սա իր պատմական հողն է, ու գիտեք ի՞նչ կասի աշխարհը « ափսոս, լավ մարդիկ էին հայերը» ։ Լիլիթ Մուրադյանի էջից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *