Չգիտեմ, մարդ ինչ աստիճան սր իկш պիտի լինի, որ… Նարին Փայլակյանի կոշտ պատասխանը Վազգեն Մանուկյանի հայտարարությանը

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ճիշտ էլ կանես որ չես քայլի: Առավել ճիշտ կլինի որ ընդհանրապես ազգի աչքին չերևաս։ Դա լինելու է համահայկական սգո երթ, ուր չկա քաղաքականություն։ Երթ,

որին կմիանան հայերն առանց կուսակցական ու քաղաքական հայացքների …մարդիկ որ իսկապես սգ ում են։ Չգիտեմ, մարդ ինչ աստիճան սր իկш պիտի լինի, որ նույնիսկ համազգային սգո երթը շահարկի ։ Դու քո թիմով արդեն 1 ամիս է ցույց ես տալիս, որ թքած ունես ժողովրդի սգի վրա ։Դուք

նույնիսկ չեք խորշել իր զինվորի դ ին ճանաչելու համար դ իшհե րձшրան շտապող ծնողի ճանապարհը փակել։ Չգա’ք, այս օրերին վարդագույն հրավառություն անողները նույնպես թող չգան , բեմի վրա հռհռացող շուշանը նույնպես թող չգա ։ Չհամարձակվեք հայերի

աչքին երևալ։ Մենք` արդեն 1 ամիս է ձեր շքերթների ականատեսներս համոզվել ենք որ ժողովրդի սուգը ձերը չէ, դուք ժողովրդի հետ չեք ։ Չգա’ք, չապականեք մաքուր մթնոլորտը , չանարգեք հերոսների շի րիմներին խոնարհվելու

գնացող հայ ժողովրդի շարասյունը. Հերոսները մեզ չեն ների եթե քայլենք ձեր կողքով: Չգաք, չհամարձակվեք ազւի ազնիվ երթը հարամել ։ Եւ առհասարակ լռեք ,մի քննարկեք այդ երթը ։Դա լինելու է համահայկական սգո երթ ։ Ամոթ է, լռեք ։Գոնե այդ 1 օրը թույլ տվեք հայ ժողովուրդը լուռ սգա իր վի շտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *