Դեկտեմբերի տասնչորսին ռուսական կողմի աջակցությամբ ՀՀ են վերադարձել Ադրբեջանում պահվող 44 հայ գե րիներ։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ ներկայացնելով մանրամասներ հայ գե րիների փոխանակման
պրոցեսից, ասել էր, որ նոյեմբերի իննին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ կատարվել է գե րիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ «Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական գործ հայկական ու
ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության տակ ռուսական օդանավը Բաքու է հասել, ու Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել տասներկու մարդ: Ադրբեջանական կողմից ՀՀ է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահները առաջիկայում նույնպես
նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,- ասել էր Մուրադովը: ՀՀ վերադարձած գերիների մեջ է նաև նախորդ տարի օգոստոսի տասներկուսին գերեվարված՝ 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը։
168.am-ի հետ զրույցի ընթացքում Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ ընտանիքի անդամները արդեն հեռախոսով խոսել են
Արայիկի հետ։ «Երեկ ինձ Մալաթիա-Սեբաստիայի քն նաչականի պետը զանգեց, ասաց, որ Արայիկի ծնողների հետ չեն կարողանում կապ հաստատել, ես զանգահարեցի Արայիկի մորը, լուրը ասացի՝ ուրախությանը չափ չկար, ասեց՝ Ստեփանյան ջան, մի հորթ մատաղ ունեմ անելու։ Ասել եմ որ հորթը վաճառեն, իրենց խնդիրները հոգան, կարևորը՝
երեխան վերադարձել է։ Էս պահին Արայիկը հիվանդանոցում է, պիտի բուժզննում անցնի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։ ՀՀ վերադարձած գե րիների ցուցակում է նաև Ներքին Խնձորեսկից Նարեկ Սարդարյանի անունը, որը գե րեվարվել էր Էս տարվա հուլիսին։ 168.am-ի հետ զրույցի ընթացքում Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ ցուցակում Նարեկի անունը կա,
բայց այս պահին որևէ տվյալ չունեն, որ վերադարձել է։ «Նարեկը Նախիջևանում է պահվում, իսկ մեր գե րիներին Բաքվից են բերել, եթե Նարեկին բերեն, կարծում եմ, որ Երասխից պիտի բերեն։ Պարզապես թղթաբանության մեջ անունը կա, սակայն նայեցինք՝ պլյուս դրած չէ, պետք է գա, քանի որ Նարեկը քաղաքացիական անձ է, ան ասուններին փնտրելու պատճառով շփոթել և հատել էր սահմանը»,- եզրափակեց նա։